«Բարի լույս, Կապան»

26.06.2025 11:35
639

Պարզ ու անմիջական այս խորագիրն էր կրում երգիչ-երգահան Գագիկ Գրիգորյանի մենահամերգը, որ տեղի ունեցավ Կապանի մշակույթի կենտրոնի մեծ համերգասրահում։ Երաժշտական-համերգային գործունեությունը Գագիկը սկսել է 1993 թվականին՝ պատերազմական տարիներին՝ հիմնադրելով «Արմենիա» համույթը։ Խումբը նախ՝ ներկայացավ կապանցի հանդիսականին, հետո՝ ելույթ էր ունենում Սյունիքում տեղակայված զորամասերի մարտիկների համար։ Ամիսներ հետո համերգային ելույթների աշխարհագրությունն ընդլայնվեց, որն ընդգրկեց սահմանամերձ այլ վայրեր՝ Տավուշից մինչև Հորադիզ։ «Արմենիայի» ելույթները միշտ հնչել են համաքաղաքային միջոցառումների, ամենատարբեր հանդիսությունների ժամանակ։ Այս անգամ Գագիկը հանդես եկավ հեղինակային, ինչպես նաև ազգային-հայրենասիրական  երգերով։

Վերջում շնորհակալություն հայտնեց համերգի կայացմանը նպաստած անձանց և կազմակերպություններին և դահլիճում գտնվող հանդիսականին․ «Ելույթ եմ ունեցել լեփ-լեցուն մարզադաշտում և համերգասրահներում, բայց այսօր եթե հինգ հանդիսատես էլ լիներ դահլիճում, միևնույն է՝ հանդես էի գալու», - ասաց երգիչը։

 Համերգին տոնական երանգներ հաղորդեցին Կապանի մշակույթի կենտրոնի «Նարին» պարային համույթի կատարումները (գեղարվեստական ղեկավար՝ Նարինե Մովսիսյան)։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40