Բարոնուհի Քոքսը Լորդերի պալատի քննարկումների ժամանակ բարձրացրել է Բաքվին պատասխանատվության ենթարկելու հարցը

28.10.2022 12:32
867

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը խորհրդարանական քննարկումների ժամանակ բարձրացրել է Հայաստանի հանդեպ պարտավորությունները չկատարելու և պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանին Միացյալ Թագավորության կառավարության կողմից պատասխանատվության ենթարկելու, իսկ Լորդ Հուսեինը՝ ԵՄ գլխավորած միջնորդական ջանքերին Բրիտանական կառավարության աջակցությունը վերահաստատելու մասին հարցերը։  

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հոկտեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քերոլայն Քոքսը նշել է․

«Այս տարի երկու անգամ այցելել եմ Հայաստան և ականատես եմ եղել Ադրբեջանի կողմից հայերին պատճառած ցավին՝ անպատժելիության մթնոլորտում, ներառյալ 2020 թվականի հրադադարի համաձայնագրով ստանձնած բոլոր գերիներին ազատ արձակելու վերաբերյալ պարտավորությունների չկատարմանը: Չնայած Հայաստանը ազատ էր արձակել բոլոր ադրբեջանցի գերիներին, Ադրբեջանը վերջերս հաստատել է առնվազն 33 հայ գերիների, այդ թվում երեք քաղաքացիական անձանց պահելու մասին, իսկ մի քանի հարյուր հայեր դեռևս անհայտ կորած են, իսկ Ադրբեջանը հրաժարվում է թույլ տալ Հայաստանին դուրս բերել զոհվածների դիերը օկուպացված տարածքներից: Վերջերս տեսանյութ է հրապարակվել, որը ի ցույց էր դնում հայ բանտարկյալների նկատմամբ դաժան վերաբերմունքը, խոշտանգումները և սպանությունները: Ի՞նչ նշանակալից նախաձեռնություններ են եղել կամ ձեռնարկվում Միացյալ Թագավորության կառավարության կողմից Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար»:

Լորդ Հուսեինը շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին բախումները ընդգծում են այդ երկու երկրների միջև ԵՄ-ի գլխավորած խաղաղության գործընթացն արագացնելու անհրաժեշտությունը, այնուհետև արել հետևյալ հարցադրումները. «Արդյո՞ք համաձայն եք, որ բոլոր հարցերի կայուն լուծմանը հասնելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները լիովին կարգավորելու համար անհրաժեշտ է ունենալ համապարփակ խաղաղության համաձայնագիր: Ավելին՝ արդյո՞ք կարող եք վերահաստատել երկու երկրների միջև ԵՄ գլխավորած միջնորդական ջանքերին Բրիտանական կառավարության աջակցությունը»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40