Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

15.05.2013 17:10
1914

Բազմիցս դիմել եմ ՀՀ դատախազ պարոն Ա.Հովսեփյանին` Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Հայկ Կարապետյանի կողմից իմ եւ ընտանիքիս նկատմամբ կատարվող ապօրինությունների մասին:
Վերջինիս նման վարքագիծը ձեւավորվել է դեռեւս 2007-2008թթ., երբ իր եւ իմ միջեւ աշխատանքային տարաձայնությունների շուրջ ընդհանուր հայտարարի չգալով եւ իրեն մարզի տեր ու տիրական կարծելու հիվանդագին երեւակայության հետեւանքով մահու եւ կենաց պատերազմ հայտարարեց իմ դեմ: Ոտնահարելով ՀՀ սահմանադրության, օրենսդրության պահանջները, իրեն վերապահելով ՀՀ-ում ապահովագրական գործակալությունների գործունեությունն ապահովողի եւ նրանց ֆինանսական միջոցները հափշտակիչ գործակալներից փրկողի խիստ կասկածելի դերակատարումը, 14.04.2013թ. «ԱՐ» հեռուստատեսությամբ մեկ դերասանի թատրոնի կարգի, խղճուկ եւ զավեշտալի հաղորդում վարեց, որ իբրեւ Սիսիան քաղաքի բնակչուհի, «Ռոսգոսստրախ Արմենիա» ՓԲԸ-ի գործակալ Գայանե Դավթյանն իր աշխատանքի ընթացքում հավաքագրած ԱՊՊԱ գումարները մուտք չի արել ընկերության գանձարկղ եւ յուրացրել է: Դեռեւս 02.12.2011թ. կնոջս` Գայանե Դավթյանի աշխատավարձի քարտային հաշվից «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի «Սիսիան» մասնաճյուղի բանկոմատից գումար ելք անելու ժամանակ նկատեցինք, որ հաշվին առկա է 16 մլն դրամից ավելի գումար, մինչդեռ պետք է լիներ իր աշխատավարձը, մոտ 73 հազար դրամ: Վստահ լինելով, որ այդ գումարը չէր կարող լինել իրենը, անմիջապես տեղեկացրինք «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ «Սիսիան» մասնաճյուղի կառավարչին, եւ կինս հանձնեց աշխատավարձի քարտը,  որը եւ հաստատել է նշածս մասնաճյուղի կառավարիչը 04.02.2013թ. թիվ 031-006 գրությամբ: Ավելին` բանկի աշխատակիցների անուշադրության կամ այլ պատճառով առաջացած հափշտակության հնարավորությունը կինս բացառել է եւ, գործելով միայն օրենքին համապատասխան, այն անմիջապես վերադարձրել է բանկին:

Գումարը կնոջս հաշվին լինելու փաստը տեղի է ունեցել նախքան իր նկատմամբ դատախազ Հ.Կարապետյանի կողմից քրեական գործ սարքելու պահը, այսինքն, նախքան քրգործի հարուցումը: Եթե կինս հանցագործ կամ յուրացնող լիներ, չէր հապաղի այդ գումարի մի մասով մարել «Ռոսգոսստրախ Արմենիա» ՓԲԸ-ի պարտքը, իսկ մյուս մասն էլ կօգտագործեր իր կարիքների համար:

Դատախազ Կարապետյանը, ոտնահարելով ՀՀ քրդատօր-ի սկզբունքները, անմեղության կանխավարկածը, ամբողջ հանրապետության առջեւ նսեմացրեց կնոջս բարի համբավը: Կնոջս ապօրինի կերպով քրեական պատասխանատվության ենթարկելու համար արհեստական ապացույցներ ստեղծելու եւ իրական ապացույցներ թաքցնելու հարցում նրան օժանդակել են ոչ պակաս հանցավոր անձինք. գործով քննիչ, ներկայիս ոստիկանության Սիսիանի քննչական բաժանմունքի պետ Ա.Ջավադյանը, կնոջս աշխատանքի վայրի տնօրեն, նույն դատախազ Հ.Կարապետյանի կին Նաիրա Ներսիսյանը. Կարապետյանի հեռուստատեսային շոուն պաշտոնեական դիրքի չարաշահման, քաղաքացիներին խաբելու եւ իրեն ստեղծված իրավիճակից փրկելու դասական օրինակ է:

Հիշեցնում եմ, ՀՀ քրեական օրենսգրքով հափշտակության, այդ թվում յուրացման, որպես հանցակազմի որակման համար անհրաժեշտ է, որ յուրացում կատարելու դիտավորություն ունեցող հանցավոր անձնավորությունը, ԱՊՕՐԻՆԻ, ԱՆՀԱՏՈՒՅՑ, ՇԱՀԱԴԻՏԱԿԱՆ կերպով օգտագործելով իրեն վստահված գույքի նկատմամբ ունեցած լիազորությունները, այդ գույքը դուրս բերի սեփականատիրոջ գույքի ընդհանուր ֆոնդից եւ դարձնի իր գույքի մաս: Իսկ կինս հանդիսացել է «Ռոսգոսստրախ Արմենիա» ՓԲԸ-ի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող գործակալ եւ գումարն ընդամենը ԿՈՐՑՐԵԼ է, որպիսի հանգամանքը ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՉԷ, եւ կնոջս արարքում բացակայում է որեւէ հանցակազմ: Դատախազ Կարապետյանը հաղորդման ժամանակ խաբեց քրեական իրավունքի նրբություններին չտիրապետող լայն հասարակությանը, թաքցրեց գործի իրական հանգամանքները, որպես ապացույցներ ներկայացրեց իր ստեղծած արհեստական «ապացույցները» եւ վերջում էլ շատ սրտացավ կերպով ապահովագրական կազմակերպություններին խորհուրդ տվեց գործակալներ ընտրելու հարցում լինել զգույշ: Մինչեւ երբ պետք է այդ հանցագործը պղտորի մեր կյանքը: Ես վստահ եմ, որ կա շատ լուրջ պատճառ, որ ՀՀ դատախազության որոշ պաշտոնատարներ ամեն ինչ անում են, որպեսզի նա չստանա օրենքով նախատեսված արժանի պատիժ:

Մեծարգո պարոն նախագահ, խոնարհաբար խնդրում եմ, Ձեր միջամտությամբ պահանջեք համապատասխան մարմիններից այդ հանցագործի նկատմամբ գործուն միջոցներ ձեռնարկել:

Ներսես ԽԱՉԱՏՐՅԱՆ,
Սիսիան, 4 մայիսի 2013թ.

Ընթացքի մեջ են Որոտնավան բնակավայր տանող ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

04.08.2026 20:45

Պուտինը ստորագրել է ներգաղթի վերահսկողությունը խստացնող օրենքներ

04.08.2026 20:33

Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում

04.08.2026 17:06

Լեմկինի ինստիտուտը աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը

04.08.2026 16:41

Գորիս և Մեղրի համայնքներում՝ ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերի 25-ին

04.08.2026 16:27

Խորհրդարանը քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

04.08.2026 15:57

Հայաստանում 2026 թվականի երկրորդ եռամսյակում գնաճը շարունակում է մնալ թիրախից բարձր

04.08.2026 15:52

Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ

04.08.2026 15:33

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09