Բաց նամակ ՀՀ վարչապետին, Սյունիքի մարզպետին

20.09.2018 14:44
1347

ՀՀ կառավարության սեպտեմբերի 14-ի նիստում ուժը կորցրած ճանաչվեց 2018 թ. ապրիլի 12-ի  «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն լուծարելու մասինե որոշումը: Լուրը մեծ ոգևորություն է առաջացրել սիսիանցիների շրջանում և նրանք բաց նամակով իրենց երախտագիտությունն են հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանին: Նամակում, որի տակ ստորագրել են 105 սիսիանցիներ, ասված է.

«Մեծարգո պարոն վարչապետ, 

Հարգարժան պարոն մարզպետ

Սիսիանցիների մեծամասնության անունից Ձեզ ենք հայտնում մեր երախտագիտությունը, քանի որ Ձեր հետևողական և վճռական աշխատանքի արդյունքում էր, որ կառավարության սեպտեմբերի 14-ի նիստում ուժը կորցրած ճանաչվեց 2018 թվականի ապրիլի 12-ի ,,Սիսիանի բժշկական կենտրոնե ՓԲԸ-ի լուծարելու մասինե որոշումը, որով վերականգնվեց Սիսիանի հիվանդանոցի նախկին կարգավիճակը: Վաղվա լավ օրվա նկատմամբ վերականգնվեց նաև այն մի քանի տասնյակ բուժաշխատողների, բուժանձնակազմի վստահությունը, որ կանգնած էին աշխատանքը կորցնելու և անգործ մնալու վտանգի առաջ:

Նախկինում հապճեպ և քաղաքական ինչ-ինչ նպատականերից բխող հիվանդանոցի լուծարման և «Զանգեզուրի կայազորային հոսպիտալին» միավորման որոշումն ընդունելիս հաշվի չէր առնվել ոԲչ հիվանդանոցի կոլեկտիվի, ոԲչ ազգաբնակչության կարծիքն ու տեսակետը, ինչը հանգեցրեց նրան, որ բողոքի բազմաթիվ գործողություններ իրականացվեցին, բայց ինչպես ասում են՝ սայլը տեղում անշարժ մնաց, իսկ որոշում կայացնողները ամեն գնով ջանում էին արդարացնել իրեց որոշումը: 

Սիսիանցիների ձայնը լսելի դարձավ և հարցը լուծում ստացավ, երբ Հայաստանում իրավիճակ փոխվեց, երբ երկիրը նոր վարչապետ, իսկ Սյունիքիը նոր մարզպետ ունեցավ ու խնդրով մտահոգ Սիսիան այցելեցին ՀՀ առողջապահության և պաշտպանության նախարարները: Հանդիպումների, քննարկումների և ուսումնասիրությունների արդյունքում էր, որ Սիսիանի հիվանդանոցը չլուծարվեց:

Մեծարգո վարչապետ, Դուք Ձեր այս քայլով ապացուցեցիք, որ Հայաստանում իրոք ժողովրդի իշխանություն է, և ժողովրդի ձայնը լսելի է:

Պաշտոնավարման այս կարճ ժամանակում Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը հաճախ է հանդիպել հիվանդանոցի աշխատակազմի հետ, լսել նրանց մտահոգությունները և դրանք փոխանցել իրավասու մարմիններին: Այստեղ տեղին է նշել, որ ճշմարտությունը հիվանդանում, բայց չի մահանում: 

Մեկ անգամ ևս, հայտնելով մեր շնորհակալությունը, վստահ ենք, որ այսուհետ ևս Ձեր ուշադրության կենտրոնում կպահեք Սիսիանի հիվանդանոցի զարգացումը՝ այն դարձնելով տարածաշրջանի բնակչության սպասարկման առաջատար կենտրոններից մեկը: 

Շնորհակալ ենք նաև բոլոր այն մարդկանց ու կազմակերպություններին, ովքեր այս ամիսների ընթացքում հանուն հիվանդանոցի կարգավիճակի պահպանման ինչ որ քայլեր իրականացրեցին, ջանքեր գործադրեցին»:

Հարգանքներով՝ մի խումբ սիսիանցիներ

haynews.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34