Բաց նամակ. Մի՞թե Լավրենտի որդիները ճիշտ են, եւ ԱԱԾ-ն է նրանց հովանավոր

30.08.2018 20:27
2049
Մեր կայքը էլեկտրոնային տարբերակով բաց նամակ է ստացել, որը ստորեւ առանց խմբագրման ներկայացնում ենք.
 
«Բաց նամակ ԱԱԾ պետ՝ Արթուր Վանեցյանին
Հայաստանում հեղափոխությունից հետո, մեր երկրի պատմության ընթացքում առաջին անգամ հասարակության շրջանակում հավատ ու հարգանք է արթնացել ԱԱԾ-ի հանդեպ, այդ ամենը շնորհիվ Ձեր որդեգրած անշեղ քաղաքականության, որ օրենքի առաջ հավասար են բոլորը, ինչն անխոս ողջունելի է:
 
Ձեր ղեկավարած գերատեսչությունը մի շարք աղմկահարույց անօրինականություններ բացահայտեց, արդարության և ոտնահարված իրավունքների վերականգնումով Ձեզ ենք դիմում բազմաթիվ սիսիանցիների անունից, ուշադրություն հրավիրելով տարածաշրջանում տեղական օլիգարխ Սարգսյան ընտանիքի անօրինականությունների վրա:
 
Սիսիանի խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը իր շրջապատում բազմիցս է հայտարարել, որ շատ ջերմ ու մտերմիկ հարաբերությունների մեջ է Ձեզ հետ ու հեղափոխությունից հետո, որպես իր քաղաքական տանիք հենց Ձեզ է համարում, բայց հետևելով Ձեր գործելաոճին, համոզված ենք, որ որևէ անօրինական գործունեություն ծավալող անձ, անհատ կամ պաշտոնյա չի կարող գտնվել Ձեր հովանու ներքո:
 
Բաց նամակ. Մի՞թե Լավրենտի որդիները ճիշտ են, եւ ԱԱԾ-ն է նրանց հովանավոր
 
Եվ այսպես, Սիսիանում շուրջ կես դար է, անգամ չունենալով գրագիտության նվազագույն պաշար, բայց հոտառության շնորհիվ, Լավրենտ Սարգսյանի ընտանիքը միշտ էլ կարողացել է հաճոյանալ օրվա իշխանություններին, բայց և երբեք չընդունելով այդ իշխանության քաղաքականությունը, լրջագույն օգուտներ է քաղել ի նպաստ հարստացման, կեղեքել ու բառացիորեն թալանել է Սիսիանն ու սիսիանցուն:
 
Մինչև 1999թ.-ը ընտանիքի հայրը՝ Լավրենտ Սարգսյանը, ղեկավարելով Սիսիանի տարածաշրջանի հզոր Տաթև ՀԷԿ-ի շինվարչությունը, բացառիկ հնարավորություն ունեցավ զգալի հարստություն ու կարողություն ամբարել:
Ընդ որում, 90-ականերից հետո, ընկերանալով ազդեցիկ զինվորական Հովիկ Ազոյանի հետ, վերջինիս միջնորդությամբ, կարողացավ Վազգեն Սարգսյանի աջակցությամբ, իրականացնել Սիսիանի և հարակից շրջանների, ՊՆախարարության պատվերով իրականացվող շինարարակակն բոլոր աշխատանքները:
 
Այդ ընթացքում Սիսիանի Իսրայել-Օրի փողոցում 2 եռահարկ ու նմանատիպ առանձնատներ կառուցեց իր ու Ազոյանի համար: Այնուհետև, 1999թ.-ին, ֆինանսկան զգալի ռեսուսրսներ ծախսելով, Լավրենտ Սարգսյանը Սիսիանի քաղաքապետ դարձավ ու սկիզբ դրվեց նրա անօրինականությունների նոր փուլին, չնչին գումարներով տիրացավ Սիսիան քաղաքի շատ դեպքերում կենսական նշանակության շարժական և անշարժ գույքին:
 
Սարգսյան ընտանիքին պատկանող օբյեկտների ցանկի մի մասը միայն, ստորև.
 
-Սիսիանի նախկին պոլիկլինիկայի շենքն, իր մի քանի
մասնաշենքներով ու կից շինություններով, մի քանի հեկտարի
հասնող հողով:
- Սիսիանի մեծ ու հարմարավետ մշակույթի տունը, այսօր ծառայում է
Ավ-Տուր անվամբ ռեստորանային համալիր:
-Քաղաքի կենտրոնում գտնվող նախկին Երևանյան, այսօր Կարեն
Դեմիճյան անվան զբոսայգում մի քանի հեկտար տարածքը նաև
կառուսելները:
-Պատմամշակութային կոթող համարվող Հացատունը:
-Սիրուս գործարանի երկու մասնաշենքերը:
-Սպանդարյան ՀԷԿ շինվարչությունն, իր ողջ շարժական և անշարժ
գույքով, առնվազն 6 շենք շինություն, 10 հա հողատարածք:
-Հացի գործարանի տարածքը:
-Սիսիանին կից տասնյակ հեկտարներով վարելահողեր:
-Գազալցակայան:
-Երկու ռեստորան և այլն:
 
Այդ ամենից բացի, որոշ մարդկանց լավության դիմաց, Լ. Սարգսյանը քաղաքի երաժշտական դպրոցի մի հատվածն ու նախակրթարանի շենքերից մեկն է նվիրել:
 
Պարոն Վանենցյան, 2016թ.-ին կրկին ֆինանսների մեծ հոսքերի արդյունքում, Սիսիանի քաղաքապետ դարձավ Լավրետի որդին՝ Արթուրը: Նա այս երկու տարիների ընթացքում իր կյանքը ցարական կայֆերի է վերածել, սկսած ծննդյան տարեդարձից, մինչև համայնքային բյուջեի ամբողջական փոշիացում:
 
Բազմաթիվ հրապարակումներ եղան Արթուր քաղաքապետի իրականացրած անօրինականությունների վերաբերյալ, բայց, այդպես էլ ոչ մի արձագանք չեղավ ո´չ պատկան մարմիների, ո´չ էլ նրա կողմից:
 
2017թ.-ի Աժ ընտրություներում, Արթուրը օգտագործելով Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի լծակները, բաժանելով աննախադեպ քանակի ընտրակաշառք (ի դեպ, այդ մասին կարող են փաստել տարածաշրջանի համայնքների ղեկավարները) ձայներ գնեցին ինչպես ՀՀԿ-ի, այնպես էլ Արթուրի ավագ եղբոր՝ Ավետ Սարգսյանի համար, նրան դարձնելով պատգամավոր:
 
Картинки по запросу ՀՀԿ-ական ավետ սարգսյան
 
Անցնող 1.5 տարվա ընթացքում, հայրենի խորհրդարանում Ավետը լուռ էր, փոխարենը մանդատը նրան օգնեց, որ նա մի շարք շինարարական մրցույթներում հաղթի և ծաղկեցնի սեփական բիզնեսը:
 
Այս օրերին էլ Սարգսյան եղբայրները օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, շարունակում են ի հաշիվ համայնքային բյուջեի համալրել ունեցվածքի անհաշիվ քանակությունը, այս անգամ տիրանալով արդեն իսկ տարածաշրջանի խոշորացված բնակավայրերի անշարժ ու շարժական գույքին:
 
Վստահ ենք, որ ԱԱԾ-ի կողմից մանրամասն կուսումնասիրվեն նամակում առկա բոլոր փաստերը:
 
Շնորհակալ ենք»:
 
Հարգանքներով՝  Արայիկ Ավետիսյան, Գարիկ Սարգսյան, Արսեն Պետրոսյան

28/08/2018

hzham.am

Բաքվում ավարտին է մոտենում Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը». մանրամասներ

16.12.2025 21:52

Հայաստանում զինծառայության ժամկետը 6 ամսով կկրճատվի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

16.12.2025 17:19

«ՌԴ դիվանագետներն այցելել են Սամվել Կարապետյանին»․ Կալուգին

16.12.2025 16:55

Սյունիքով անցնող ճանապարհի կառավարումը դուրս է բերվում ՀՀ բացառիկ իրավասությունից և տեղափոխվում է արտաքին պայմանագրային ու կառավարչական դաշտ. քաղաքագետ

16.12.2025 16:43

Իրանը և Հայաստանը քննարկել են հաջորդ տարվանից ներմուծվող էլեկտրաէներգիայի ավելացման հարցը

16.12.2025 16:21

250 մլն-ով քանի՞ արցախցի ընտանիքի բնակարանային հարց է լուծվելու, նախօրոք հաշվարկ արե՞լ են

16.12.2025 16:07

Քննարկվել է արցախցիների բնակապահովման համար 250 մլն․ վարկը

16.12.2025 16:06

Եթե նախկինում ԵՄ-ն Հայաստանում դեմոկրատիա էր ֆինանսավորում, ապա հիմա՝ բռնшտիրություն. Արմեն Աշոտյան

16.12.2025 16:01

«Մեր դիրքորոշումը հայտնի է». ԱԳՆ-ի արձագանքը «Թրամփի ուղու» մասին Վելայաթիի կոշտ հայտարարությանը

16.12.2025 15:23

Քննարկվել է ՀՀ և Վրաստանի ՊՆ-ների միջև ռազմավարական հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնումը

16.12.2025 14:18

Թրամփի ծրագիրը ոչնչով չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից», և Իրանը դեմ է դրան․ Ալի Աքբար Վելայաթի

16.12.2025 12:54

2026 թ․ հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի ավելի շատ հավելավճար

16.12.2025 12:38