«Բացի իրանցի վարորդներից, չենք ունեցել դեպք, որ այնտեղով երթևեկեն հայկական մեքենաները»

19.01.2022 15:31
3662

«Բացի իրանցի վարորդներից, չենք ունեցել դեպք, որ այնտեղով երթևեկեն հայկական մեքենաները»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով հարցին, թե Գորիս-Կապան ճանապարհով որ մեքենաներն են երթևեկում։

Անդրադառնալով ադրբեջանցիների տեղադրած մաքսակետին, Բադասյանն ասաց, որ հայկական կողմը իրանական զրո մեքենան է կորցնում դրա հետևանքով, քանի որ մաքսազերծման գործընթացն սկզբից մինչև վերջ տեղի է ունենում ՀՀ-ում։ «Մենք զրո մեքենա ենք կորցրել, որովհետև բոլոր մեքենաները մուտք են գործել ՀՀ սահման՝ Մեղրիի անցակետով Ագարակ»,- ասաց նա։

Ըստ Բադասյանի՝ իրանական բեռնատարներն ավելի շատ տեղաշարժվում են Տաթև-Աղվանի ճանապարհով, իսկ եթե նախընտրում են Գորիս-Կապան ճանապարհն, ավելի գումար են ծախսում։ «Մեր այլընտրանքային ճանապարհն ունի ճիշտ այն խնդիրները, որոնք ուներ ձեր վկայակոչած ճանապարհը։ Բայց իմ գնահատմամբ, նաև հոսքը դիտելով, երեք անգամ անցնելով այդ ճանապարհով, ես համոզվել եմ, որ բեռնատարներն անցնում են։ Ընդ որում, ամենամեծ ծավալ ունեցող բեռնատարներն անցնում են։ Եվ եթե ՏԿԵ նախարարության քաղաքականությանը հետևեք, խոսվում է նոր ճանապարհի մասին, որը կմիանա, և այդ ոլորաններն ընդհանրապես կշրջանցվեն։ Կարծում եմ՝ դրա շնորհիվ ամբողջությամբ հարցը կփակվի, և այնտեղով որևէ հոսք չի լինի»,- ասաց Բադասյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40