Բայդենը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև շփումների ակտիվացմանը

21.05.2022 13:31
918

Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել ինտենսիվացնելու դիվանագիտական շփումները Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Անկախության օրվա առթիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական ուղերձում:

Բայդենը նշել է, որ հիմա կա կարևոր հնարավորություն՝ տևական խաղաղություն կառուցելու Հարավային Կովկասում: «Միացյալ Նահանգները պատրաստ է  աջակցելու ինտենսիվացնելու դիվանագիտական շփումներն Ադրբեջանի և Հայաստանի միջև ու օգնելու Ադրբեջանին զարգացնել տնտեսական, տրանսպորտային կապերն ու ժողովուրդների միջև շփումները, որոնք կհանգեցնեն Կովկասյան ու Տրանսկասպյան տարածաշրջանների բարգավաճմանը»,- ասվում է շնորհավորական ուղերձում:

Բայդենը կոչ է արել Ադրբեջանին ձեռնարկել նպատակաուղղված քայլեր ժողովրդավարական կառավարման ու բարեփոխումների ոլորտում՝ ուղղված մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը:

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24