Բայդենը պատրաստակամություն է հայտնել ՌԴ-ի, Չինաստանի և ԿԺԴՀ-ի հետ միջուկային զենքի շուրջ բանակցություններ վարել՝ առանց նախապայմանների

14.10.2024 14:29
712

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Հիրոսիմայի և Նագասակիի ամերիկյան ատոմային ռմբակոծությունից փրկված և միջուկային զինանոցների կրճատման համար պայքարող «Նիհոն Հիդանկյո» շարժմանը Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու կապակցությամբ։  Շնորհավորական իր ուղերձում Բայդենը պատրաստակամություն է հայտնել միջուկային զենքի սպառնալիքը նվազեցնելու շուրջ բանակցել Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հետ՝ առանց նախապայմանների։

«Միացյալ Նահանգները պատրաստ է առանց նախապայմանների բանակցել Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հետ՝ միջուկային սպառնալիքը նվազեցնելու համար։ Ո՛չ մեր երկրների, ո՛չ աշխարհի համար ձեռնտու չէ կասեցնել միջուկային զինանոցների կրճատման առաջընթացը։ Միջուկային սպառնալիքի նվազեցումը կարևոր է ոչ թե չնայած ժամանակակից աշխարհի վտանգներին, այլ հենց դրանց պատճառով», - ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ։

ԱՄՆ նախագահը շնորհավորել է «Նիհոն Հիդանկյո»-ին միջուկային զենքի կիրառման դեմ նրանց «պատմական աշխատանքի» ճանաչման համար: Բայդենը նաև շնորհավորել է Ճապոնիային «միջուկային զենքի տարածումն ու օգտագործումը կանխելու հարցում իր ժողովրդի և կառավարության բարոյական հստակության և անսասան հանձնառության գիտակցման համար»: 

Հիրոսիման և Նագասակին ենթարկվել են ամերիկյան ատոմային ռմբակոծության 1945 թվականին։ Ճապոնական քաղաքները դարձել են միջուկային զենքի մարտական կիրառման միակ վայրերը: Հարձակման հետևանքով երկու քաղաքներում զոհվել է շուրջ 150 000 մարդ։ Մահացածների թիվը, ճառագայթային հիվանդություններից մահացածների հետ միասին, գերազանցում է 500 000-ը։ 

 

armenpress.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40