Բայրամովը և Լավրովը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

17.06.2022 21:45
1032

Ուրբաթ օրը՝ հունիսի 17-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի միջև։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Զրույցի ընթացքում արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր՝ փետրվարի 22-ին ամենաբարձր մակարդակով ստորագրված Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթների կատարման համատեքստում։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ։ Զրույցի հիմնական թեմաներից մեկը եղել է Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Քննարկվել է Մոսկվայի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Քննարկումը կշարունակվի հունիսի 23-24-ը Սերգեյ Լավրովի Բաքու կատարած աշխատանքային այցի ընթացքում, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40