Բայրամովը Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումն «անընդունելի» է համարում

27.12.2022 19:25
2665

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումն «անընդունելի» է համարում։

«Գաղտնիք չէ, որ ռուսական կողմն առաջարկել է Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված հարցը թողնել հետագա տարիներին։ Առաջին իսկ օրվանից մենք հայտարարել ենք, որ այս առաջարկն անընդունելի է։ Մենք բանակցություններ ենք վարում հիմնարար սկզբունքների շուրջ»,- ասել է նա:

Բայրամովն անդրադարձել է նաեւ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»՝ ասելով, որ միջանցքի կառուցման խոչընդոտը «վնասում է հենց Հայաստանին»։

Մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման հարցը՝ Բայրամովը միանգամայն բնական է համարել, որ երկու կողմերն էլ ներկայացնում են իրենց առաջարկները։ «Դրանք պետք է քննարկվեն։ Կարեւոր է հետեւել քո առաջարկներին, այլ ոչ թե դա անել ցուցադրական: Այսպես, վերջերս Հայաստանը ներկայացրեց իր առաջարկները, սակայն հաջորդ օրը հրաժարվեց մասնակցել համատեղ հանդիպմանը։ Ոչ մի կողմ երբեք չի ակնկալում իր բոլոր առաջարկների անվերապահ ընդունում։ Ադրբեջանը մշտապես տեսնում է ինչ-որ ամպագոռգոռ հայտարարություններ Հայաստանից՝ զուտ լսարանի համար եւ ոչ մի իրական քայլ»,- ասել է Բայրամովը։

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40