Բելառուսի հաջողությունները քաղցկեղի բուժման հարցում. Աղաբեկովն աշխատում է նոր դեղի վրա

19.10.2018 11:34
1236

Բելառուսի հանրապետական ուռուցքաբանական կենտրոնն ուզում է համագործակցել հայ գործընկերների հետ։

Բելառուսն այն երկիրն է, որտեղ գումար չեն խնայում քաղցկեղի դեմ պայքարի համար։ Նրանք սիրով պատրաստ են իրենց փորձը փոխանակել Եվրասիական միության գործընկերների հետ։

«Մենք ճանաչում ենք Երևանում Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մեր գործընկերներին։ Ցավոք, փոխանակման ծրագրեր չենք ունեցել։ Հուսով ենք, որ կսկսենք դրանք իրականացնել։ Ուրախ ենք այստեղ լինելու համար և հուսով ենք` կկարողանանք միմյանց օգնել», –ասաց Բելառուսի հանրապետական ուռուցքաբանական կենտրոնի փոխտնօրեն Իրինա Դանիլենկոն Երևանում Expo Russia-Armenia արդյունաբերական ցուցահանդեսի ընթացքում։

Հիմա կենտրոնում Պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիայի ու վիրաբուժության սկաներներ են օգտագործում։ Դա և՛ ռադիոուռուցքային բուժում է, և՛ վիրաբուժություն, այդ թվում` լապարասկոպիկ։

Բելառուսում աշխատում են նաև քաղցկեղի դեմ դեղորայքի սինթեզի վրա։ Նման աշխատանքով է զբաղվում Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի Նոր նյութերի քիմիայի ինստիտուտը։

Այդ դեղորայքն աշխարհում արդեն հայտնի է, բայց բելառուս գիտնականները դրա սինթեզի իրենց եղանակն են մշակել։

«Մենք դեղամիջոց ենք սինթեզել ու դրանով նոր կապսուլաներ ենք ստեղծել` անմիջական օգտագործման համար», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Աղաբեկովը։

Դեղորայքն արդեն նախակլինիկական փորձաքննություններ է անցնում։ Բայց ոչ թե կենդանի օրգանիզմների վրա, այլ լաբորատոր պայմաններում (այսինքն` in vivo)։ Գիտնականը ավելացնում է, որ արդեն բավական մեծ հաջողություն են գրանցել։

Այդ «հայկական հետքը» կարող է երկու երկրների մասնագետների համար լավ օրինակ ծառայել` և՛ վիրաբույժների, և՛ քիմիկոսների, և՛ մոլեկուլային կենսաբանների։

Նշենք, որ Expo Russia-Armenia–ին ներկայացված են մի քանի տասնյակ ընկերություններ ու կազմակերպություններ, հիմնականում, Ռուսաստանից, Հայաստանից ու Բելառուսից։

 

armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40