Բեմահարթակում «Հորովել» երգի-պարի անսամբլն էր

21.04.2023 11:43
1127

Լոռվա անկրկնելի կոլորիտը մարզկենտրոն Կապան էր բերել Վանաձորի երգի-պարի «Հորովել»  պետական անսամբլը (գեղարվեստական ղեկավար և մեներգիչ Արմեն Ներսիսյան, գլխավոր բալետմայստեր Արայիկ Գևորգյան, գործիքային մասի ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էլմիրա Կրոյան): Պարային, երաժշտական այդ կոլեկտիվի մենահամերգը կապանցիներին մեկուկես ժամ կտրեց առօրյա հոգսերից: Անսամբլը ներկայացրեց ոչ միայն ազգային պարեր, այլ պարային բեմադրություններ՝ «Գյուղական պատկերներ», Թումանյանի «Սուտլիկ որսկանը», «Լոռվա հարսներ» և այլն: Հնչեցին նաև ժողովրդական, ազգային երգեր՝ անսամբլի մեներգիչների կատարմամբ: Անսամբլի գործիքային մասի կատարմամբ հնչեց Գրիգոր Հախինյանի «Տոնականը»:

Անսամբլի գեղարվեստական ղեկավար Արմեն Ներսիսյանի փոխանցմամբ՝ երգի-պարի այդ կոլեկտիվը հիմնադրվել է անցյալ դարի 50-ական թվականներին՝ որպես ինքնագործ խումբ, իսկ 1972-ից պետականի կարգավիճակ ստացավ: Այդ ժամանակվանից սկսած անսամբլի հետ աշխատել են հայտնի բալետմայստերներ Խաչիկ Մարգարյանը, Վանուշ Խանամիրյանը, Արտյուշա Կարապետյանը, իսկ գեղարվեստական ղեկավարը ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Գրիգոր Հախինյանն էր:

Կապանում հանդես էին գալիս առաջին անգամ և տպավորված էին հանդիսականի ջերմ ընդունելությունից:

Համերգին մասնակցում էին Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հյուպատոսարանի հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին, Կապանում Իրանի հյուպատոսարանի աշխատակիցներ, Գուգարաց և Սյունյաց թեմերի առաջնորդներ Հովհան եպիսկոպոս Հովնանյանը, Մակար վարդապետ Հակոբյանը:

«Հորովելը» հանդես կգա նաև Մեղրիում և Քաջարանում:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40