Բենզին՝ 280 դրամ, հեղուկ գազ՝ 100 դրամ. գները կրկին նվազել են

04.05.2020 19:11
1421
Բենզինի և հեղուկ գազի գները կրկին նվազել են. ռեգուլյար տեսակի բենզինն այժմ արժե 280 դրամ՝ նախկին 310-ի փոխարեն, պրեմիում տեսակի բենզինը՝ 300 դրամ՝ նախկին 330 դրամի փոխարեն, իսկ հեղուկ գազի գինը դարձել է 100 դրամ՝ նախկին 200 դրամի փոխարեն: 
Նկատենք, որ շուրջ երկու ամիս է ինչ վառելիքի այս տեսակների դեպքում գնանկում է նկատվում: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից ԼՈՒՐԵՐ.com-ին փոխանցեցին, որ շուկան պարբերաբար ուսումնասիրում են. «Հանձնաժողովը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել կենտրոնացվածության բարձր մակարդակ և սոցիալական կարևոր նշանակություն ունեցող ապրանքային շուկաները, որոնց թվին են դասվում նաև «Բենզին» և «Դիզելային վառելիք» վառելիքի ապրանքային շուկաները։ Ուստի, հանձնաժողովը հետևողական վերահսկողություն է իրականացնում ինչպես վերոգրյալ ուսումնասիրությունների արդյունքում վեր հանված հնարավոր խնդիրների կարգավորմանն ուղղված հետագա աշխատանքների կատարման նկատմամբ, այնպես էլ շարունակում է հետևել վառելիքի շրջանառության ոլորտում գների փոփոխության դինամիկային, հնարավոր գերիշխող դիրքի չարաշահման, մասնավորապես՝ չհիմնավորված գների բարձրացման, իջեցման կամ պահպանման տեսանկյունից»,- ասացին ՏՄՊՊՀ-ից։ Նշենք, որ բենզինի համաշխարհային գների անկումը բացատրվում է կորոնավիրուսի պատճառով վառելիքի այս տեսակի պահանջարկի նվազմամբ, քանի որ մարդկանց շարժը նվազել է, մեքենա չեն վարում, ինչով պայմանավորված էլ բենզինի պահանջարկը նվազել է։ 
 
Ի դեպ, ՏՄՊՊՀ-ն ապրիլի վերջին արձանագրել էր նաև դիզելային վառելիքի գների նվազում, որը կազմել է 20-40 դրամ՝ 1 լիտրի հաշվով: Սակայն դիզվառելիքի դեպքում գնիջեցումը այնքան շատ չէ, որքանով բենզինի դեպքում, քանի որ ի տարբերություն բենզինի՝ դիզվառելիքն այս ընթացքում օգտագործվում էր բազմաթիվ ոլորտներում. գյուղատնտեսությունում, բեռնափոխադրումներ իրականացնելիս և այլն։ 

Սոնա Հարությունյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40