Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած հատվածում հայկական կողմը դիրքային բարելավումներ է ունեցել

29.10.2020 22:27
4591

Հայկական զինված ուժերը  Բերձորից մինչև Արաքսի ափը ընկած հատվածում  որոշակի դիրքային բարելավումներ են ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝  նշելով, որ օրվա ընթացքում ողջ ռազմաճակատի երկայնքով շարունակվել են մարտերը, սակայն ոչ մեծ ինտեսիվությամբ:

«Նախ հարավային հատվածում՝ Բերձորից մինչև Արաքսի ափը ընկած ռազմաճակատային ուղղությամբ, մեր զինված ուժերին հաջողվել է որոշակի բարելավում իրականացնել: Բացի դրանից, ինչպես նախորդ ժամանակ նշել էինք, Արցախի Մարտունու և Ասկերանի շրջանների գյուղերում` հիմնականում անտառային զանգվածի փոքր բնակավայրերի հարակից տարածքներում, շարունակվում են դիվերսիոն խմբերի դեմ ընթացող մարտական գործողությունները: Այսօր այդ մարտական գործողությունները ընթացել են Ավերատանոց ու Սղնախ գյուղի տարածքում` հարակից բլուրներում և անտառային հատվածներում»,- ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` դիվերսիոն խմբերը ներթափանցում են տարբեր ուղղություններով, նրանց դեմ պայքարը ենթադրում է որոշակի առանձին մարտական գործողությունների ձև և մարտավարություն, ինչը նման չէ սովորական համազորային մարտերին:

ՊՆ ներկայացուցիչը հավելեց նաև, որ օրվա ընթացքում շարունակվել են Արցախի տարբեր բնակավայրերի հրետակոծությունները:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40