Բերձորից տեղահանված ընտանիքն իր ապագան Արցախում է տեսնում

31.08.2022 12:27
886

Բերձորից տեղահանված և Ստեփանակերտում բնակվող Հարությունյանների չորս հոգանոց ընտանիքը մինչև Արցախյան երրորդ պատերազմը, դեռևս 2001 թվականից ապրում էր Քաշաթաղի շրջանի Սոնասար գյուղում։

Պատերազմից հետևանքով գյուղն օկուպացվեց թշնամու կողմից: Ընտանիքի հայրը պատմեց, որ անդամագրվելով կամավորական ջոկատին, մասնակցել է մարտական գործողություններին, իսկ երկու դուստրերն այդ ընթացքում տարհանվել էին: Պատերազմից հետո նրանք վերադարձան ու հաստատվեցին արդեն Բերձորում, որտեղից օրերս նույնպես ստիպված էին տարհանվել: Այժմ նրանք ապաստանել են Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մկրտիչ Հարությունյանը տեղեկացրել է, որ Բերձորում մոտ 8 ամիս էր ինչ բնակություն էին հաստատել, երբ վերջին օրադարձություններով պայմանավորված՝ ստիպված էին մինչև օգոստոսի 25-ը տարհանվել։

«Մենք որոշեցինք մնալ Արցախում և տեղափոխվել Ստեփանակերտ։ Այլ չէր կարող լինել, քանի որ այստեղ մեր հողն ու ջուրն է, արյան գնով պահած սահմանը»,-ասում է Մ. Հարությունյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ բռնազավթված Սոնասարում են թողել տարիների իրենց ստեղծածը, տունուտեղը: Գյուղից ընտանիքն միայն հագուստ է կարողացել վերցնել տարհանման ժամանակ։ Բերձորում արդեն հարմարվել էին, տուն գտել, վերադարձած մյուս ընտանիքների հետ միասնաբար էին հաղթահարում դժվարությունները, օգնում էին միմյանց, ով ինչով կարող է: Տեղահանվածներին տրամադրվող աջակցության պետական ծրագրերից օգտվել է միայն ընտանիքի հայրը, իսկ երկու դուստրերն ու 2-ամյա թոռնիկը շահառու չեն հանդիսանում։ Այնուամենայնիվ, 3 անգամ սեփական տնից զրկված Մկրտիչը չի հուսահատվում, ինչպես ինքն է շեշտում. «Սա մեր հողն է, ուրիշ տեղ չեմ կարող ապրել»։

Դուստրը՝ Գայանեն, խոսելով առաջիկա ծրագրերի մասին, ասում է, որ կցանկանար բանակում ծառայել, դիրքեր բարձրանալ ու միանալ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։

«Մի քանի անգամ կամավորագրվել ու բարձրացել եմ դիրքեր։ Հիմա էլ, երբ անհրաժեշտություն լինի, կգնամ»,-հավաստիացնում է նա։

Ընտանիքի անդամները ներկայում աշխատանք ու ապրուստի միջոց չունեն: Փնտրում են: Նշում են, որ ընդհանուր առմամբ դժվար է, բայց չեն հուսահատվում: Հույսով սպասում են, որ շուտով կունենան իրենց սեփական տանիքը՝ անպայման հենց Արցախի գյուղերից մեկում ու կզբաղվեն գյուղատնտեսությամբ։

https://artsakhpress.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40