ԲՀԿ-ի օգտին ընտրակաշառք բաժանելու գործով մեղադրանք է առաջադրվել մոտ երկու տասնյակ անձի. ԱԱԾ

24.09.2020 22:36
3735

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ, մեծահարուստ Գագիկ Ծառուկյանի գործը քննող Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) «Ազատության» հարցմանն ի պատասխան հաղորդում է, որ 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի օգտին ընտրակաշառք բաժանելու գործով մեղադրանք է առաջադրվել 9 անձի, այդ թվում Ծառուկյանին՝ ընտրակաշառք տալը կազմակերպելու համար։ Եվս 5 մարդու էլ մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար։ Այս գործով հարցաքննվել է 162 մարդ։

Այլ տեղեկատվություն, նախաքննության շահերից ելնելով, ԱԱԾ-ն չի հաղորդում։

Օրերս ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը հայտնել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող գործը շատ մեծ ծավալների է հասնում. կան մի քանի տասնյակ մեղադրյալներ, առաջիկայում հնարավոր է քրեական գործն ուղարկվի դատարան։

Ծառուկյանը համարում է, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում Կառավարության հրաժարականը պահանջելու համար։ Այս գործի շրջանակում հրապարակվել են միայն մի քանի մեղադրյալի տվյալներ՝ նույն արարքի համար մեղադրվող և մեղքը չընդունող ԲՀԿ նախկին պատգամավորներ Աբրահամ Մանուկյանը և Վանիկ Ասատրյանը։

Ըստ իրավապահների` 2017-ի ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակում 22 համարը զբաղեցրած տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Պողոսյանը մեկ այլ քրեական գործով իրավապահներին պատմել էր, որ 2017-ին Ծառուկյանը հրավիրել է իրեն և առաջարկել է մասնակցել ընտրություններին՝ պայմանով, որ ապահովի 9 հազար ձայն Գեղարքունիքի մարզում։ Եվ պայմանավորվածության համաձայն՝ Պողոսյանը դիմել է Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի Գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանին և ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին՝ անհրաժեշտ գումարը ստանալու համար։

Ըստ դատախազության` հենց նրանք են զբաղվել ֆինանսական հարցերով։ Իրավապահներին Վազգեն Պողոսյանը պատմել է, որ նրանցից ստացել է 10 հազարանոց թղթադրամների տրցակներ, ընդհանուր առմամբ՝ 90 միլիոն դրամ։ Ձայների ապահովման համար այս գումարը բաժանել է ԲՀԿ անդամներին ու կուսակցության ակտիվիստներին, որոնք էլ ցուցակներով իր մոտ են եկել, ստացել են այդ գումարները, որոնք պետք է բաժանեին ընտրողներին։

68-ամյա Վազգեն Պողոսյանը, որ այլ գործով մեղադրվում է Քաղաքաշինության կոմիտեի այժմ նախկին նախագահին կաշառք տալու համար, «Ազատության» հետ զրույցում հերքել էր, որ այս գումարը ստացել է ընտրակաշառք բաժանելու համար։ Ըստ նրա, այդ գումարը ստացել և ծախսել է բացառապես նախընտրական շրջանում քարոզարշավի համար։

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40