«Բիզնես կարողությունների զարգացում» թեմայով երկրորդ դասընթացը Սիսիանում

01.12.2016 15:37
2230

Սյունիքի մարզի հաշմանդամների «Խարիսխ» ՀԿ-ի նախաձեռնությամբ Սիսիան քաղաքում նոյեմբերի 15-18 մեկնարկեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից ֆինանսավորվող «Ապագան մերն է-2» ծրագրով նախատեսված «Բիզնես հմտությունների զարգացում» թեմայով քառօրյա դասընթացը:

Ծրագիրը նպատակ ուներ զարգացնել համապատասխան հմտություններ Սյունիքի եւ հարակից չորս մարզերի 25 մասնակցի՝ 18-30 տարեկան հաշմանդամ եւ սոցիալապես անապահով երիտասարդների մեջ:

Սիսիան են ժամանել հինգ մարզի երիտասարդներ, ովքեր ունեն սեփական բիզնես հիմնելու հմտությունների պակաս:

Երիտասարդները համատեղ փորձեցին դասընթացի օգնությամբ հասկանալ ձեռներեցության այն հմտությունները, որոնք կարելի է ձեռք բերել ոչ ֆորմալ կրթական մեթոդներով: «Ապագան մերն է-2» ծրագիրը միտված է Սյունիքի, ԼՂՀ-ի, Կոտայքի, Շիրակի եւ Վայոց ձորի մարզերի սակավաշարժ երիտասարդության շրջանում խթանելու պրոակտիվ դիրքորոշումը սեփական ապագայի եւ համայնքի զարգացման հարցում:

Քառօրյա դասընթացի ընթացքում Սիսիան ժամանած հյուրերի առօրյան ավելի հետաքրքիր դարձնելու համար ամեն օր ընդունում էինք նաեւ հյուրեր:

Առաջին օրը երիտասարդներին հյուրընկալվեց բանաստեղծուհի եւ ասմունքող Աննա Կոստանյանը, ով չքնաղ եւ անմոռաց երեկո պարգեւեց մասնակիցներին: Երեկոյան լսարանը լցրեց սեւակյան եւ սահյանական տողերով:

Բոլորի անունից շնորհակալություն եմ հայտնում Աննային, ով իր տարելիցի տորթը կիսեց մեր երիտասարդների հետ:

Հաջորդ երեկոյան երիտասարդներին հյուր էր եկել «2016թ. տարվա լավագույն նկարչուհի» ճանաչված, մեր համաքաղաքացի Արգինե Սահակյանը: Հյուրերն արեցին ամեն ինչ, որ երեկոն դարձնեն հաճելի, գեղեցիկ եւ անմոռաց: Ցուցադրվեց ապրիլյան պատերազմում նահատակված հերոս տղաների մասին պատմող «Սիսական ջոկատ» եւ «Պարում են Արգինե Սահակյանի կտավները» ֆիլմերը:

Այնուհետեւ մեզ հյուրընկալվող օջախի հարկի տակ կազմակերպեցինք դիսկոտեկա՝ «պարում են բիզնեսմենները» խորագրով: Բոլորիս հիշողության մեջ միշտ կմնան մեզ պարգեւած անչափ ուրախ եւ անկեղծ պահերը:

Վերջին օրն էլ ունեցանք հերթական անակնկալ հյուրը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից Արմինե Պետրոսյանը, ում էլ խնդրեցինք մասնակիցներին հանձնել համապատասխան հավաստագրերը:

Ցավոք, ամեն լավ բան ունի վերջ: Իսկ ամեն ինչի վերջ մի նոր բանի սկիզբ է: Մասնակիցները բաժանվեցին՝ ակնկալելով հաջորդ անգամ կրկին հանդիպել նույն թիմով:

ՍՈՒՍԱՆՆԱ ԻՍԱՋԱՆՅԱՆ
«Խարիսխ» ՀԿ նախագահ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40