Բնակչության գործողությունը «Օդային տագնապ» եւ «Օդային տագնապի ավարտ» ազդանշանների ավարտման դեպքում

02.10.2020 10:58
5161

Լսելով ազդանշանը անմիջական սպառնալիքի վերաբերյալ` անհրաժեշտ է գործել արագ և գործնական, առանց խուճապի: Հարկավոր է նախօրոք գիտենալ բնակավայրի, աշխատավայրի հարևանությամբ տեղաբաշխված պաշտպանական կառույցները, ինչպես նաև տիրապետել վարքագծի կանոններին նմանատիպ իրավիճակներում:

«Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչությունը պարտավոր է`

ա) աշխատավայրում գտնվելու դեպքում.

1. գործել տվյալ ձեռնարկության ՔՊ պլանով նախատեսված հրահանգի պահանջներին համապատասխան, անջատել ներքին և արտաքին լուսավորությունը (գիշերային ժամերին)` բացառությամբ քողարկված լուսավորության լուսարձակների, ՔՊ անհատական պաշտպանական միջոցները բերել պատրաստի վիճակի, հնարավորինս արագ տեղափոխվել պաշտպանական կառույց,

2. տրանսպորտային միջոցների վարորդները պարտավոր են անմիջապես կայանել, բացել դռները, հանգցնել շարժիչը, անջատել էլեկտրականությունը և ուղևորների հետ պատսպարվել մոտակա պաշտպանական կառույցում (մետրոպոլիտենի կայարան, գետնանցում), հարմարվել տեղանքի ռելիեֆին, օգտագործել ցածր աղյուսե կամ քարե ցանկապատերը, ջրատարները, կոճղերը, թմբերը և այլն: Անհրաժեշտ է հիշել, որ շենքերի, շինությունների պատերի տակ պատսպարվել չի կարելի. դրանք կարող են փլվել:

բ) Հասարարական վայրում գտնվելիս`

ուշադրությամբ լսել կառավարիչի հաղորդումը մոտակա պաշտպանական կառույցի տեղաբաշխման վայրի մասին և կազմակերպված տեղափոխվել այնտեղ,

1. ձեռքի տակ եղած անհատական պաշտպանական միջոցները բերել պատրաստի վիճակի,

2. հրահանգի բացակայության դեպքում օգտվել մակերևութապատկերի հնարավորությունից, բնական և արհեստական թաքստոցներից:

գ) Բնակարանում գտնվելու դեպքում`

1. անջատել գազամատակարարման, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման համակարգերը, վերցնել ՔՊ անհատական պաշտպանական միջոցներ, աղետի ճամպրուկ (3 օրվա սնունդ, ջրի պաշար, առաջին անհրաժեշտության իրեր, հիգիենայի պարագաներ, դեղամիջոցներ, անձը հաստատող փաստաթուղթ),

2. զգուշացնել հարևաններին ազդարարման մասին,

3. հնարավորինս արագ տեղափոխվել մոտակա պաշտպանական կառույց:

«Օդային տագնապի ավարտ» ազդարարման ազդանշանը տրվում է բնակչությանը իրազեկելու թշնամու կողմից օդային հարձակման վտանգի վերացման մասին: Այս ազդանշանի ազդարարումից հետո բնակչությունը գործում է ըստ ստեղծված իրավիճակի.

1. ծառայողները, ուսանողները, բանվորները վերադառնում են աշխատավայրեր կամ ընդգրկվում են վթարավերականգնողական աշխատանքների կատարմանը,

2. չաշխատող բնակչությունը վերադառնում է իրենց բնակարաններ և հետևում ըստ իրավիճակի տրվող հրահանգներին, այդ թվում` հնարավոր ռեժիմային միջոցառումներից բխող հրահանգներին,

3. բնակչությունը պետք է գտնվի զգոն վիճակում` թշնամու հնարավոր նոր հարձակմանը դիմակայելու համար:

mapa.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40