Բոբ Մենենդեսը քննադատել է ԱՄՆ ՄԶԳ ղեկավարին՝ ԼՂ-ի ժողովրդի առջև ծառացած ճգնաժամին ուշ արձագանքելու համար

03.05.2023 14:33
838

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը քննադատել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերին՝ նշելով, որ ԱՄՆ ՄԶԳ-ն չափազանց դանդաղ է արձագանքում Լեռնային Ղարաբաղում հայերի առջև ծառացած հումանիտար ճգնաժամին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տարածած տեսանյութերը լսումների վերաբերյալ:

«Մենք պետք է իրադարձություններին արագ արձագանքենք ու նաև անդրադառնանք դրանց հիմնական պատճառներին», - ասել է Մենենդեսը:

Սենատորը հիշեցրել է, որ անցյալ տարի հայտարարվել է Եվրասիայի, Կենտրոնական Ասիայի երկրներին, այդ թվում՝ Հայաստանին 40 միլիոն օգնություն տրամադրելու ծրագրի մասին: Մենենդեսը մտահոգություն է հայտնել, որ «այդ գումարը կկիսվի օգնության մի շարք առաջնահերթությունների միջև», և օգնությունը չի հասնի Լեռնային Ղարաբաղում խոցելի հայ բնակչությանը:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հետաքրքրվել է Արցախին ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող օգնության կարգավիճակի մասին: Նա հարցրել է, թե այդ գումարի որ մասն է հասնելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի խոցելի համայնքներին, մինչ նրանք վերականգնվում են Ադրբեջանի ագրեսիայից, սակայն Փաուերը չի կարողացել պատասխանել այս հարցին: 

Փաուերը, սակայն, նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն տարածաշրջանում իրավիճակը գնահատելուն ուղղված երկու առաքելություն է իրականացրել: Մենենդեսի խնդրանքով նա համաձայնել է այդ գնահատականները տրամադրել Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40