Բողոքի ցույց անցկացնող Բրազիլիայի բնիկները ներխուժել են COP30-ի անցկացման վայր

12.11.2025 12:59
478

Երեքշաբթի Բրազիլիայի Բելեմ քաղաքում երեկոյան բնիկ ցուցարարները «Մեր անտառները չեն վաճառվում» գրությամբ պաստառներով գրոհել են COP30 կլիմայական բանակցությունների անվտանգության կենտրոնը։ Նրանք թափահարում էին ձախակողմյան բրազիլական երիտասարդական շարժման՝ «Խունտոս» անվանումով տարբերանշանով դրոշներ, հաղորդում է BBC-ն։

ՄԱԿ-ի անվտանգության աշխատակիցները գոռում էին պատվիրակներին՝ անհապաղ լքել միջոցառման վայրը։ ՄԱԿ-ը BBC News-ին հայտնել է, որ միջադեպի հետևանքով անվտանգության երկու աշխատակիցներ թեթև վնասվածքներ են ստացել։

ՄԱԿ-ի տվյալներով՝ Բրազիլիայի և ՄԱԿ-ի իշխանությունները հետաքննում են միջադեպը։

COP30-ի բանակցություններին, որոնք տեղի են ունենում նոյեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 21-ը, մասնակցում են գրեթե 200 երկրների պատվիրակներ։

Այս տարվա հավաքը տեղի է ունենում Փարիզի կլիմայական համաձայնագրից տասը տարի անց, որով երկրները պարտավորվել են փորձել սահմանափակել գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը 1.5 աստիճանով։

Սա առաջին անգամն է, որ համաժողովն անցկացվում է Բրազիլիայում, իսկ բանակցությունները տեղի են ունենում Բելեմում՝ Ամազոնի անտառի եզրին։

Տեղանքի ընտրությունը վիճահարույց որոշում էր մի շարք պատճառներով, մասամբ՝ Ամազոնի բնակիչների պատճառով, որոնցից շատերը բարձրաձայն քննադատում են կլիմայի փոփոխության և անտառահատման պատճառով իրենց տներին հասցված բնապահպանական վնասը։

Բրազիլիան նաև շարունակել է նոր լիցենզիաներ տրամադրել նավթի և գազի համար, որոնք, ածխի հետ մեկտեղ, բրածո վառելիքներ են, որոնք գլոբալ տաքացման հիմնական պատճառներն են։

«Մենք չենք կարող փող ուտել, մենք վրդովված ենք անձրևային անտառներում տեղի ունեցող իրադարձություններից», - ասել էր Տուպինամբա համայնքի բնիկ առաջնորդը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40