Բոլոր փայլի մեդալներով

08.07.2015 15:31
2523

Քաջարանի մանկապատանեկան մարզադպրոցը հիմնադրման տասնամյակը միջազգային հարթակում ձեռք բերած մրցանակներով է նշանավորում: Մարզադպրոցի գեղարվեստական մարմնամարզության չորս մարզուհի (Սառա Առաքելյան, Սյուզաննա Ալեքսանյան, Նարե Մարգարյան, Ելենա Սարգսյան, մարզիչներ՝ Ինգա Փարսադանյան, Լիլիթ Աբգարյան) հունիսի 26-ից 29-ը Ծաղկաձորում իրենց հնարավորություններն են փորձել միջազգային մրցաշարում, որ «Հայաստանի ծաղիկներ» անվանումն էր կրում: Մասնակցում էին նաեւ Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Վրաստանի փոքրիկ նազելիները: Մարզադպրոցի սանուհիներից Սառան տուն վերադարձավ ոսկե մեդալով եւ գավաթով, Սյուզաննան կանգնեց պատվո պատվանդանի երկրորդ, Նարեն՝ երրորդ աստիճանին՝ համապատասխանաբար արժանանալով արծաթե եւ բրոնզե մեդալների եւ գավաթների: Ելենան գրավեց պատվավոր չորրորդ տեղը:

Այժմ տեսանկարահանող սարքերի պակաս չկա, մարզիչները նկարահանել էին իրենց սաների ելույթները, եւ դրանք դիտելով, մարզաձեւի մասնագետ լինել պետք չէ, որ կարծիք կազմես քաջարանցի փոքրիկ նազելիների հաջող ելույթների եւ ինչու չէ, վարպետության մասին: Դրա վկայությունն է այն, որ մրցաշարի մասնակից երկրների ներկայացուցիչները քաջարանցի մարզուհիներին հրավիրել են մասնակցել իրենց մոտ կազմակերպվող մրցումներին:

Քաջարանի մարմնամարզուհիների մասնակցությունը միջազգային մրցաշարին հնարավոր դարձավ Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանի հովանավորության շնորհիվ, ինչի համար մարզադպրոցի տնօրենությունը եւ սաների ծնողները երախտագիտություն են հայտնում համայնքապետին: Մարզադպրոցի տնօրեն Մերուժան Աթայանը խնդրեց թերթի միջոցով իր շնորհակալությունը հայտնել նաեւ Քաջարանի արհեստագործական ուսումնարանի տնօրեն Արամայիս Առաքելյանին, ում բարի կամեցողությամբ մարզադպրոցի սաները յոթ տարուց ավելի իրենց մարզումներն են անցկացրել այդ կրթօջախի մարզադահլիճում: Մարզադպրոցի բասկետբոլի սեկցիան գործում է Լեռնաձորի դպրոցում, որի տնօրենությանը Մերուժան Աթայանը երախտապարտ է աջակցության համար:

Ինչ վերաբերում է մրցանակակիր մարզիկներին եւ մարզիչներին, ապա նրանց համար Քաջարանի քաղաքապետարանում ընդունելություն կազմակերպվեց: Համայնքապետ Վարդան Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց սաների մարզիչներին՝ հետեւողական աշխատանքի, նրանց ծնողներին՝ իրենց երեխաների մարզումների հանդեպ ուշադիր վերաբերմունքի համար: Նա մարմնամարզուհիներին եւ նրանց սաներին մարզական նոր հաջողություններ մաղթեց եւ պարգեւատրեց պատվոգրերով, հանձնեց հուշանվերներ:

Քաջարանի մարզադպրոցի տնօրեն Մերուժան Աթայանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, իր խոսքում ընդգծելով այն միտքը, որ մարզադպրոցն իր գոյության տասը տարվա ընթացքում մշտապես արժանացել է քաղաքապետարանի աջակցությանը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ  

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40