Բրիտանացի մի խումբ գործիչներ միջազգային առաջնորդներին կոչ են արել անհապաղ զբաղվել Լաչինի միջանցքի հարցով

04.01.2023 16:25
894

Միջազգային հանրությանը ցավալիորեն չի հաջողվել դադարեցնել Ադրբեջանի կողմից շարունակվող ահաբեկչական պատերազմը, որը 21-րդ դարում սանձազերծվել է հայկական պատմական հող հանդիսացող Լեռնային Ղարաբաղում (որը Ստալինի կողմից հանձնվել էր Ադրբեջանին) ապրող հայերի դեմ և իրականացվում է միջնադարյան ոճով պաշարման միջոցով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  նման հայտարարություն են տարածել Միացյալ թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, Լիվերպուլի լորդ Ալթոնը, Քենթերբերիի նախկին արքեպիսկոպոս լորդ Ռոուեն Ուիլյամսը, Քովենթրիի եպիսկոպոս Քրիստոֆեր Քոքսուորթը, «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության նախագահ, դոկտոր Ջոն Էյբները և պատգամավոր Թիմ Լաութոնը:

Նամակի հեղինակները նշում են, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջին անհրաժեշտության պարագաների սուր դեֆիցիտ է առաջացել, և արդեն մահվան դեպքեր են տեղի ունեցել Հայաստանում բուժօգնությունից օգտվելու հնարավորությունից զրկված լինելու պատճառով:

«Համաձայն միջազգային իրավունքի՝ կա պատասխանատվություն կանխատեսել և կանխել ցեղասպանությունը, պաշտպանել տուժածներին և պատժել ագրեսորին: Չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և այլ միջազգային կառույցների կողմից դատապարտմանը, Ադրբեջանի այս բռնությունների մասին ԶԼՄ-ների փաստացի լռությունը շարունակվում է, ինչն Ադրբեջանին հնարավորություն է տալիս անպատիժ կերպով զարգացնել իր ցեղասպանական քաղաքականությունը», - նշվում է նամակում:

Նամակի հեղինակները միջազգային առաջնորդներին կոչ են անում «անհապաղ կերպով զբաղվել այս սարսափելի ողբերգությամբ»:

«Հուսով ենք, որ խիզախ և վաստակաշատ լրագրողները լույս կսփռեն մի ժողովրդի տառապանքների վրա, որը, ցավոք, շատ լավ գիտի ցեղասպանական հանցագործությունների բնույթը», - գրված է նամակում:

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01