ԲՐՈՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՄԵՂՐԻ ՔԱՂԱՔԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՊՈՒՐԱԿ

25.11.2024 13:16
623

Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը շարունակում է աշխատանքային այցը Բրոն քաղաքում, որի շրջանակներում նոյեմբերի 23-ին հանդիպում է ունեցել Բրոն քաղաքի քաղաքապետ Ժերեմի Բրեոյի հետ։

Քույր քաղաքների միջև ստորագրվեց համապատասխան հռչակագիր՝ ևս մեկ անգամ հաստատելով երկկողմ հարաբերությունները։

Քաղաքապետարանի հարակից տարածքում պուրակ բացվեց, որն անվանվեց «Մեղրի քաղաքի պուրակ»։

Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, Բրոն քաղաքի քաղաքապետ Ժերեմի Բրեոն, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը հաստատելով երկու քաղաքների բարեկամությունը և ֆրանս-հայկական հարաբերությունները նռան ծառ տնկեցին պուրակում։

Խ.Անդրեասյանը նաև հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Համայնքի ղեկավարն այցելել է հայաշատ Դեսին քաղաք, ծաղիկներ խոնարհել 1915 թվականի Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։

Դեսինում համայնքի ղեկավարը հյուրընկալվել է հայ համայնքին, ունեցել ջերմ զրույց մեր հայրենակիցների հետ, ծանոթացել նախնիների պատմությանը, առօրյա կյանքին` խոստանալով ամրապնդել երկկողմ հարաբերությունները։

Մեղրիի համայնքապետարան

 

Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինված hակամարտության պլաններ չունի. Զախարովա

08.10.2026 14:14

Պուտինը Թուրքմենստանում կզրուցի ԱՊՀ գագաթնաժողովի բոլոր մասնակիցների հետ․ Պեսկով

08.10.2026 13:36

Ակտիվացնելով էլեկտրոնային ծանուցումը՝ վարորդները կարող են օգտվել 20 տոկոս բոնուսային նվազեցումից. ՆԳՆ-ն հիշեցնում է

08.10.2026 12:27

Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի

08.10.2026 11:56

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրին կհատկացվի լրացուցիչ 500 մլն դրամ

08.10.2026 11:15

ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի

08.10.2026 10:51

Ադրբեջանցու կրակnցից վիրավnրված կնոջ մատն անդամшհատել են, ոտքը՝ կրճատել

08.10.2026 10:46

В Сюнике отметили День учителя

08.10.2026 10:37

Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»

08.10.2026 10:03

Արթուր Դանիելյանին կալանավորեցին 2 ամսով

07.10.2026 23:30

Անհրաժեշտության դեպքում ես պատրաստ եմ միայնակ մեկնել Բաքու․ Լիլիթ Գալստյան

07.10.2026 23:05

Գնահատվեցին գրադարանավարները

07.10.2026 21:20