Բժիշկ Սիրակ Սիրականյան. իր գործի գիտակն ու նվիրյալը

21.08.2017 13:36
5383

Ամուսնուս՝ Սամվել Շիրինյանին, Տեղ գյուղից ծայրահեղ վատ վիճակում հասցրել ենք Գորիսի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժին՝ որովայնի սուր ցավերով: Անմիջապես կատարվել են համապատասխան հետազոտությունները, ինչի արդյունքում հաստատվել է ախտորոշումը՝ սուր գանգրենոզ պերֆորատիվ ապենդիցիտ, տարածում պերիտոնիտ:

Առաջին իսկ պահից հիվանդանոցում արժանացանք պատշաճ հոգատարության Սիրակ Սիրականյանի կողմից, ով Սիսիանի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչն է, եւ այդ օրերին ժամանակավորապես հրավիրվել էր Գորիսի բժշկական կենտրոն (ի դեպ, Սիրակ Սիրականյանը Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի անդամ է եւ Սյունիքի մարզում ԵԲՀԱ-ի գործունեության համակարգողն ու պատասխանատուն):

Նույն գիշերը կատարվել է վիրահատություն, որը, շնորհիվ բժիշկ Սիրակ Սիրականյանի պրոֆեսիոնալ գործելակերպի ու բարձր պատասխանատվության, բարեհաջող ավարտ է ունեցել: Եվ ամուսինս դուրս է եկել օրհասական վիճակից:

Հիմա մենք տանն ենք: Եվ հետադարձ հայացք ձգելով դժվարին այդ ժամերին ու մեր ապրումներին՝ վերստին հիշում ենք բժշկին ու երախտագիտությամբ լցվում նրա հանդեպ: Փաստորեն կանգնած էինք կյանքի ու մահվան խնդրի առջեւ, եւ բժիշկն ամուսնուս կյանք պարգեւեց:

Գնահատության արժանի է Գորիսի բժշկական կենտրոնի նորանշանակ տնօրեն Սամվել Աֆանդյանի վերաբերմունքը հիվանդների եւ հատկապես ազատամարտիկների հանդեպ, իսկ ամուսինս Արցախյան ազատամարտի մասնակից է, 2-րդ խմբի հաշմանդամ:

Իմ, նաեւ ամուսնուս ու ընտանիքիս մյուս անդամների անունից անկեղծ շնորհակալություն եմ հայտնում Սիրակ Սիրականյանին եւ բժշկական կենտրոնի տնօրեն Սամվել Աֆանդյանին՝ հիվանդանոցում նման մթնոլորտ ապահովելու, ինչպես եւ բժշկական բարձրորակ ծառայություն մատուցելու համար:

Էլվերա Շիրինյան (Հայրապետյան)
գյուղ Տեղ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40