Ճակատեն գյուղը մարում է

24.05.2013 14:18
2025

ՀՀ Սյունիքի մարզի Ճակատեն համայնքում ապրում է 144 մարդ: Գյուղում ընդամենը 8 աշակերտ է դպրոց գնում: Մինչդեռ տարիներ առաջ շուրջ 100 աշակերտ էր հաճախում դպրոց:
«Ժողովուրդ»-ը Ճակատենի ղեկավար Արծրունի Հարությունյանից տեղեկացավ, որ այս տարի գյուղում արդեն մահացել է յոթ մարդ, իսկ վերջին երեխան ծնվել է հինգ տարի առաջ: «Գնում են, գնում, ամեն օր էլ ընտանիքները գնում են, չեն կարողանում ապրել: Գյուղը դատարկվում է, մնում են ծերերը, իսկ ծերերն էլ մահանում են: Կարամ ասեմ` գյուղը մարում է: Ընդամենը երկու երիտասարդ ընտանիք կա: Հիմա էն անճարներն են մնացել. ով որ մի քիչ շանս է ունենում, գնում է», -նկատեց Հարությունյանը:

Նրա խոսքով` բոլոր պաշտոնյաներն էլ գիտեն գյուղի վատ վիճակի մասին. «Մինչեւ Մոսկվա էլ գիտեն, որ գյուղը մարում է: Բայց ոչ ոք ոչինչ չի ձեռնարկում: Ո՛չ բնակիչ կա, ո՛չ էլ երեխա»: Իսկ գյուղացիները հիմնականում զբաղվում են հողագործությամբ ու անասնապահությամբ. «Դա էլ, ինչպես Թումանյանն է ասում, էն էլ հրեն հա` երկնքից կախված: Ստեղծած արտադրանքն էլ չեն կարողանում իրացնել, թափում են ու թափում»:

slaq.am, 21.05.2013

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40