Ճանաչողական այցով Կապանում էր Ֆրանսիայի դեսպանը

16.06.2022 21:07
2407

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը այսօր հանդիպում են ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լուոյի հետ։ Ներկա էր նաև դեսպանատան ներկայացուցիչ, համալսարանների, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության համագործակցության հարցերի կցորդ Լյուսի Ադամսկին։

Ողջունելով դեսպանի այցը Կապան՝ համայնքի ղեկավարը կարևորել է հայ–ֆրանսիական բարեկամական հարաբերությունները և հիշատակել, որ Կապանում հանքարդյունաբերության և տարածաշրջանի սոցիալ–տնտեսական զարգացման գործում մեծ ներդրում են ունեցել հենց ֆրանսիացի արդյունահանողները, ինչն էլ իր հերթին նպաստել է ֆրանս ժողովրդի հետ կապերի հետագա զարգացմանը և խորացմանը։

Գևորգ Փարսյանը հատկապես կարևորել է Ֆրանսիայի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկիր, և նշել, որ չափազանց կարևոր է համանախագահության գործունեությունը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման և պատերազմից հետո նաև Սյունիքի մարզի շուրջ ստեղծված անվտանգային խնդիրների կարգավորման գործում։

Կողմերը քննարկվել են նաև մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին սահմանային իրավիճակին և անվտանգային խնդիրներին, ենթակառուցվածքներին, բնակչության զբաղվածությանը, հանքարդյունաբերությանը, զբոսաշրջությանը, բնապահպանությանը և այլն։

Հանդիպման ավարտին համայնքի ղեկավարը Ֆրանսիայի դեսպանին է նվիրել Վահանավանք վանական համալիրի կտավը։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02