Ճանապարհ դեպի անսահմանություն

26.08.2023 11:06
1898

Կապանի ժամանակակից արվեստի թանգարանի սրահներից մեկում բացվեց Սանկտ Պետերբուրգում ստեղծագործող, Ռուսաստանի Դաշնության նկարիչների միության անդամներ Արմեն և Օլգա Ֆրիդման-Գասպարյանների «Ճանապարհ դեպի անսահմանություն» խորագրով ցուցահանդեսը: Արմեն Գասպարյանը ծնվել է Կապանում, 1986թ.-ից ապրում և ստեղծագործում է Սանկտ Պետերբուրգում: Ավարտել է Գերցենի անվան պետական համալսարանի գեղարվեստի բաժինը: Իր ստեղծագործություններում դասական արվեստի ավանդույթները համադրում է պլաստիկ ձևերի հետ՝ գտնելով թեմայի մատուցման ինքնատիպ ձևեր:

Գեղանկարչուհի, քանդակագործ Օլգա Ֆրիդման-Գասպարյանը իր ստեղծագործության ոճն անվանում է կախարդական սիմվոլիզմ, որն արտացոլում է կերպարվեստի, քանդակագործության և գրաֆիկայի մեջ: Նրա աշխատանքները սրբապատկերներ են հիշեցնում:

Ի դեպ, Արմեն Գասպարյանը Կապանի ժամանակակից արվեստի թանգարանում ավելի վաղ ներկայացել էր կապանցի արվեստասերին Դանթեի «Աստվածային կատակերգություն» ստեղծագործության մոտիվներով արված նկարներով: Այս անգամ արվեստագետ ամուսինների 20 ստեղծագործություն էր ներկայացվել ցուցանդրանքում, ինչը միայն որոշակի պատկերացում կարող էր տալ նրանց ստեղծագործական նախասիրությունների մասին:

Ցուցահանդեսը կազմակերպվել էր Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում:

Վահրամ Օրբելյան

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08