«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանին

19.01.2026 11:57
679

Վերջին օրերի տեղումները վերստին օրակարգային դարձրին Սյունիքի ճանապարհների ձմեռային պահպանության, ավելի ստույգ՝ դրանց անխոչընդոտ անցանելիությունը մշտապես ապահովելու հույժ կարևոր հարցը։

Հունվարի 15-ին Շինուհայրի խաչմերուկ–Հալիձոր ճանապարհին ստեղծված խայտառակ վիճակը ստիպում է տեղացիներիս՝ գոնե ուշացումով ճշտելու՝ արդյո՞ք «Ոսմար» ՍՊ ընկերությունը ֆինանսավորված է այն չափով, որ կարողանա ըստ պատշաճի կազմակերպել իր տնօրինությանը հանձնված ճանապարհի ձմեռային պահպանությունը։

Անհրաժեշտ է, միևնույն ժամանակ, հանրայնացնել ի վերջո պարզունակ հարցի պատասխանը՝ ո՞վ է «Ոսմարի» սեփականատերը, ո՞վ է այդ ընկերության գործադիր տնօրենը և ինչպե՞ս կարելի է հաղորդակցվել նրանց հետ՝ ճանապարհներին ստեղծված ճգնաժամային իրավիճակներում։

Կամ՝ տարիներ շարունակ գովազդվում է Տաթև–Լծեն նորակառույց՝ իբր այլընտրանքային ճանապարհը, ներկայացվում որպես Սյունիքում կատարված մեծ ներդրում, բայց ձյան ամենաաննշան տեղումներից հետո այդ ճանապարհը դառնում է անպիտանի՝ հատկապես կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Անշուշտ, կարող ենք և չխոստովանել, որ Տաթև–Լծենը կառուցվել է սխալ տեղանքով և չափազանց սխալ լուծումներով՝ ծախսելով հսկայական միջոցներ։ Բայց կարո՞ղ ենք իմանալ՝ ո՞ր կազմակերպությունն է իրականացնում այդ ճանապարհի ձմեռային պահպանությունը, ո՞վ է տվյալ ընկերության հիմնադիրն ու ղեկավարը։

Այդ հարցերի պատասխանը կնպաստի, որ երեկվանից Սյունիքում կրկին տեղացող առատ ձյան և տեղումներին ավանդաբար հաջորդող քամիների ու բքի պարագայում Սյունիքի ճանապարհները կգործեն, և հարյուրավոր բեռնատարներ՝ մեր անկարող և անլուրջ հայացքի ներքո չեն մնա ճանապարհներին։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01