«Ճանապարհային դեպարտամենտի» գործադիր տնօրենը և փոխտնօրեններն այցելել են Վայոց ձոր և Սյունիք՝ հետևելու ճանապարհաշինական աշխատանքներին

14.04.2025 14:39
678

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեններ Խաչատուր Մկրտչյանը, Սերժիկ Պետրոսյանը, Կարեն Բադալյանն այցելել են Վայոց ձորի և Սյունիքի մարզեր՝ հետևելու կատարված և կատարվող ճանապարհաշինական աշխատանքներին։

Ինչպես հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտից», առաջին կանգառը Մ-2 միջպետական ճանապարհի կմ91+600-կմ98+000 հատվածում էր։ Վայոց ձորով անցնող 6.4 կմ այս տեղամասում իրականացվելու են հիմնանորոգման աշխատանքներ։ Շինարարությունն արդեն մեկնարկել է. աշխատանքներ են տարվում արհեստական կառուցվածքների վրա։ Շինարարությունն ընթանալու է ինտենսիվ երթևեկության պայմաններում, և կապալառու կազմակերպության հետ քննարկվել է աշխատանքների ճիշտ կազմակերպման խնդիրը՝ երթևեկության անվտանգությունն ապահովելու համար։

Հաջորդ կանգառը Մ-2 ճանապարհի կմ181+250-կմ181+750 հատվածում էր։ Սիսիանի տարածաշրջանով անցնող 500 մ դժվարանցանելի տեղամասում կատարվելու է վերակառուցում։ Մասնավորապես, իրականացվելու են ճանապարհի ջրահեռացման համակարգի կառուցման, երթևեկելի մասի հիմնանորոգման աշխատանքներ։

Հիմնանորոգվում է նաև Տ-8-56, /Մ-2/-Հարժիս ավտոճանապարհի առաջին 8 կմ հատվածը։ Ճանապարհը Մ-2-ից տանում է դեպի Գորիսի տարածաշրջանի Հարժիս գյուղ։ Տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, առաջիկայում կավարտվի անվտանգության տարրերով կահավորումը։ Ծրագրի շրջանակում հիմնանորոգվել է նաև Հարժիսի դպրոց տանող ճանապարհը (250 մ):

Շինարարների և տեխհսկողների հետ քննարկումների ընթացքում շեշտվել է աշխատանքների որակով իրականացման կարևորությունը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40