Ճանապարհային երթևեկության տուգանքների համաներումը տարածվելու է 150 հազար քաղաքացու վրա․ նախարար

11.07.2018 12:03
1219

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճանապարհային երթևեկության տուգանքների համաներման օրենքի ընդունումից կօգտվի 150 հազար քաղաքացի, կներվի 13,7 միլիոն դրամ տուգանք։ Այս  մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծը քննարկելու ժամանակ ։ «Սույն օրենքը կարգավորում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ համաներման հետ կապված հարաբերությունները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը։

Արտակ Զեյնալյանը նշեց այն իրավախախտումները, որոնց վրա, սակայն, չի տարածվի օրենքը։ «Թվարկվածների մեջ ներառված չեն առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցի վրա կարմիր ու կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ, հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը, ինչպես նաև օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների համար նախատեսված գունածածկապատկերներ օգտագործելը։ Առանց հաշվառման համարանիշի կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը։ Տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձին հանձնելը։ Ոչ սթափ վիճակում մեքենա վարելը, ոստիկանի «կանգ առ» ազդանշանին չենթարկվելը, առանց ԱՊՊԱ կտրոնը փակցնելու երթևեկելը»,-ասաց Արտակ Զեյնալյանը։

Նախարարի խոսքով՝ այս ոլորտում կառավարությունը նախաձեռնել է լուրջ բարեփոխումներ, որի համատեքստում անհրաժեշտություն է առաջացել իրականացնել նշյալ համերումը։ «Մարդիկ, ովքեր  2012 թվականից մինչ այժմ չեն վճարել տուգանքները, նրանց հաշիվների նկատմամբ կալանք է կիրառվել, նրանք չեն կարողանում օգտվել այլ ծառայություններից, մասնավորապես, վարկերից։ Հետևաբար, այս նախագիծը կբարելավի մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական ու բարոյահոգեբանական վիճակը»,-ավելացրեց պաշտոնյան։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01