Ճանապարհի վարձակալությունը անպայմանորեն ենթադրում է տվյալ տարածքի նկատմամբ ինքնիշխանության սահմանափակում. Բագրատյան

04.08.2025 17:16
481

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրում է.

«Ի՞նչ է միջանցքը և ի՞նչ է տարանցիկ ճանապարհը։ Միջանցքը կամ (հիպոթեթիկորեն) ճանապարհի վարձակալությունը (լիզինգը) անպայմանորեն ենթադրում է տվյալ տարածքի նկատմամբ ինքնիշխանության սահմանափակում։ Մեծ հաշվով դա ինքիշխանության օտարում է (երրորդ կողմին) սահմանափակ կամ անսահմանափակ ժամկետայնությամբ։ Տնտեսագիտորեն ասած, միջանցքի պարագայում, սյուզերենը (տարածքի տերը - պետությունը) կորցնում է տվյալ տարածքը լիարժեքորեն տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքը։ Տարանցիկ ճանապարհի (տրանզիտի) դեպքում ինքնիշխանության օտարման խնդիր չի առաջանում։ Տրանզիտից օգտվողը որպես կանոն վճարում է սյուզերենին ճանապարհից օգտվելու համար։ Տրանզիտի պարագայում անխուսափելի է սահմանային անցակետերի, այդ թվում մաքսային ծառայությունների առկայությունը։

Հայաստանում Ադրբեջանի համար միջանցք/ճանապարհ ունենալ-չունենալու խնդիրը ծագեց 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրած Արցախի կարգավորման հարցով համաձայնագրի 9-րդ կետով։ Այդ համաձայնագրի առաջին 8 կետերը կարգավորումներ էին Արցախի շուրջը։ 9-րդ կետը Ադրբեջանի արևելյան և արևմտյան (Նախիջևան) շրջանների միջև Հայաստանով (ենթադրաբար Սյունիքով) անցնող "անխափան" ճանապարհի մասին է։ Ադրբեջանն ու Թուրքիան դա մեկնաբանում էին իբրև միջանցք։ Նկատի ունենանք, որ Փաշինյանն իր ստորագրությունը դրել էր այս տարօրինակ փաստաթղթի տակ։ Այնուհետև, սկսվեցին զանազան մեկնաբանություններ "անխափան" ճանապարհի մասով։ Ռուսական կողմից այս հարցերով զբաղվող փոխվարչապետ Ա.Օվերչուկը 2021-2022թթ 3 անգամ հայտարարեց, որ ճանապարհը, որտեղ բեռների ու մարդկանց անցումը հսկվելու է անվտանգության ռուսական ուժերի կողմից, գործելու է ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջության շրջանակներում։ Ասել կուզի սահմանային ու մաքսային հսկողություններն իրականացվելու են հայկական ուժերի կողմից։ Արդարության համար նշենք, որ ՌԴ ԱԳՆ-ն ու նրա խոսնակ Մ.Զախարովան ավելի բարդ բացատրություններ էին տալիս։ Այսպես, 2022-ին, պատասխանելով ադրբեջանական թղթակցուհու հարցին առ այն, թե ե՞րբ է հայկական կողմը բացելու "խոստացած" միջանցքը, Զախարովան, փոխանակ լրագրողուհուն սաստի, երկչոտ մեղայականով հայտարարեց, թե "միջանցք" տերմինը մենք չենք օգտագործում (տո եղե՞լ է, որ օգտագործեք կամ չօգտագործեք)։ Անշուշտ, այս "միջադեպից" հետո հայկական իշխանությունները ջանք չէին խնայում հակառուսական ելույթների մասով։ Վրա հասավ 2022-ի սեպտեմբերը։ Հայկական սահմանները եռում էին ադրբեջանական զինված ագրեսիայից։ Հայաստան եկավ Ն.Փելոսին։

ԱՄՆ և ՌԴ ջանքերով (այդպես հայտարարվեց) սեպտեմբերի 3-րդ տասնօրյակին ագրեսիան կանգ առավ։ Գուցե ադրբեջանական բանակը կանգ առավ Արցախը Ադրբեջան ճանաչելու Փաշինյանի խոստման դիմ՞աց։ Արդեն հոկտեմբերի 7-ին Պրագայում Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադչրբեջանի կազմում։ Դրանից 8 շաբաթ հետո Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը։ Մեկ տարի անց ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Արցախը հայաթափվեց»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40