Ճանապարհների ապաշրջափակում կոչվածը հանգեցնելու է Հայաստանի և Արցախի խորը շրջափակման. Սեյրան Օհանյան

13.04.2021 21:48
3801

Բաքվում ռազմական ավարի պուրակ բացելով Ալիևը և իր հանցախումբը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Արցախյան և՛ առաջին և՛ երկրորդ պատերազմները հենց իրենք են սկսել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով , որ այս երևույթը ոչ միայն մեր տարածաշրջանի, այլ նաև՝ միջազգային հանրության գնահատականին պետք է արժանանա։

«Ադրբեջանցիներն իրենց գործողություններով ապացուցել են միջազգային հանրությանը, որ իրենք մշտապես խախտում են պատերազմական գործողությունների բոլոր կանոնները, խախտում են մեր նկատմամբ մարդասիրական նորմերը, իրենց այս քայլով կրկին ապացուցում են դա»,-ընդգծել է Սեյրան Օհանյանը:

ՊՆ նախկին նախարարի համոզմամբ՝ ռազմական ավարի պուրակի բացումը ապացուցում է նաև, որ հակառակորդը երբեք էլ պատրաստ չի եղել խաղաղության և շարունակելու է ճնշումները Հայաստանի վրա: Մինչդեռ հայկական կողմը արժանի պատասխան չի տալիս Ադրբեջանի քայլերին և հայտարարություններին։

«Դա նրանից է, որ պարտվող կողմը և պարտվող կողմի ղեկավարությունը միշտ հոգեբանական ճնշման տակ է և չի կարողանում պատասխանել, դրա վառ ապացույցն այն է, որ արդեն երկու օր է պուրակի բացման մասին խոսակցությունները զարգանում են, մեր համացանցը լցված է տարբեր տեղեկություններով, Ադրբեջանի ղեկավարի լկտի պահվածքով, բայց Հայաստանից որևէ մեկը այդ երևույթին պատասխան չի տալիս»,-ասաց Օհանյանը:

Անդրադառնալով Ալիևի՝ կոնֆերանսներից մեկի ժամանակ հնչեցրած հայտարարություններին, որտեղ նա Զանգեզուրը և Սևանը պատմական ադրբեջանական հողեր էր համարել, նաև Երևան «վերադառնալու» մտադրության մասի խոսել՝ ՊՆ նախարարն արձագանքեց.

«Այդ հայտարարությունները միշտ էլ եղել են, Ալիևը երբևիցե չի թաքցրել, որ Արցախի նկատմամբ այս պատերազմից հետո նրանք շարունակելու են ճնշումները Հայաստանի վրա, իսկ ճանապարհների, ենթակառույցների ապաշրջափակումը, տնտեսության զարգացման համար հույսեր տալը լոկ խոսքեր են»,-ասաց Օհանյանը:

Նա համոզված է, որ ճանապարհների ապաշրջափակում կոչվածը, որի հիմնականում ներառում է Սյունիքը՝ Մեղրին, Սիսիանը, հետագայում բերելու է Հայաստանի և Արցախի խորը շրջափակման.

«Տնտեսապես մեզ ճնշելու են, ժողովրդագրական պատկերն էլ է այդ տարածքի փոխելու, պարզ ասած՝ թուրքերը գալու են լցվեն Զանգեզուր և մեր երկրի համար շատ վատ իրավիճակ է ստեղծվելու»,-եզրափակեց զրուցակիցը:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34