Չափազանց կարևոր է մոտ ապագայում Ադրբեջանը Նախիջևանին կապող տրանսպորտային գծերի իրականացումը․ Էրդողան

09.11.2023 19:53
792

Չափազանց կարևոր է մոտ ապագայում տրանսպորտային գծեր իրականացնել, որոնք կմիացնեն Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին, այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուզբեկստանում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության 16-րդ գագաթնաժողովում ելույթի ժամանակ։

Ընդգծելով, որ մեծացել է Մերձավոր Արևելք-Արևմուտք միջանցքի նշանակությունը՝ Էրդողանը շեշտել է՝ պետք է աշխատենք, որ դրանք գործարկվեն։

«Ղարաբաղի օկուպացիայի ավարտով մենք տեսնում ենք, որ քայլ առ քայլ մոտենում ենք տարածաշրջանում կայուն խաղաղությանը։ Հայաստանի պարտավորությունները Ադրբեջանի հանդեպ կդյուրացնեն այս գործընթացը։ Չափազանց կարևոր է մոտ ապագայում իրականացնել տրանսպորտային գծեր, որոնք կմիացնեն Ադրբեջանի արևմտյան շրջանները և Նախիջևանը», - նշել է Թուրքիայի նախագահը։

Այս մասին Էրդողանը հայտարարել էր նաև Աստանայում՝ «Թյուրքական պետությունների կազմակերպության» 10-րդ հոբելյանական գագաթնաժողովի ժամանակ՝ մասնավորապես նշելով, որ Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող ուղու իրականացումը կարևոր է ո՛չ միայն տարածաշրջանի երկրների համար, այն նաև կկապի Թուրքիան Կենտրոնական Ասիայի հետ։

«Որպես թուրքական աշխարհ՝ մենք պետք է շարունակենք մեր աջակցությունը Ադրբեջանին այս գործընթացի հաջող ավարտի համար», - ընդգծել էր նա։

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40