Չափնի, Սեւաքար եւ Վարդավանք գյուղերը կապահովվեն խմելու ջրով, իսկ Աճանան գյուղը՝ ոռոգման

14.10.2021 21:49
1420

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցի ժամանակ ծանոթացել է 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով՝ գյուղական բնակավայրերում ջրամատակարարման բարելավմանն ուղղված աշխատանքների ընթացքին։ Չափնի, Սևաքար և Վարդավանք գյուղական բնակավայրերում արդեն իսկ մեկնարկել են խմելու ջրագծերի և ՕԿՋ–ների կառուցման աշխատանքները։

Կենսական նշանակություն ունեցող այս ծրագրերն իրագործելուց հետո վերոնշյալ բնակավայրերում հիմնովին կլուծվի խմելու ջրի կանոնավոր ու շուրջօրյա մատակարարման խնդիրը։ Շուրջօրյա ջրամատակարարմամբ կապահովվի շուրջ 387 տնտեսություն։

Ծրագրով նախատեսվում է լուծել նաև Աճանան բնակավայրի 71 տնտեսության համար կարևոր՝ ոռոգման ջրով ապահովելու խնդիրը , ինչը իր հերթին կնպաստի ոչ միայն ջրային ռեսուրսների խնայողությանը, այլև կբարելավվի գյուղատնտեսական արտադրողականությունը։

✅Սևաքար բնակավայրի նոր ջրագծի կառուցում

????Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 80 196 000 ՀՀ դրամ

????Կապան համայնքի ներդրումը՝ 30% կամ 24 058 800 ՀՀ դրամ

????ՀՀ Կառավարության ներդրումը՝ 70% կամ 56 137 200 ՀՀ դրամ

????Շինարարական կազմակերպությունը՝ «ՔՆՍՏՐԱՔՇՆ» ՍՊԸ

✅Վարդավանք բնակավայրի խմելու ջրագծի և ՕԿՋ-ի կառուցում

????Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 104 758 751 ՀՀ դրամ

????Կապան համայնքի ներդրումը՝ 30% կամ 31 427 625 ՀՀ դրամ

????ՀՀ Կառավարության ներդրումը՝ 70% կամ 73 331 125 ՀՀ դրամ

????Շինարարական կազմակերպությունը՝ «ԼԻԱՇԻՆ» ՍՊԸ

✅Չափնի բնակավայրի խմելու ջրի ջրագծի կառուցում

????Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 105 652 000 ՀՀ դրամ

????Կապան համայնքի ներդրումը՝ 30% կամ 31 695 600 ՀՀ դրամ

????ՀՀ Կառավարության ներդրումը՝ 70% կամ 73 956 400 ՀՀ դրամ

????Շինարարական կազմակերպությունը՝ «ՆՈՐՈԳՇԻՆ» ՍՊԸ

✅Աճանան բնակավայրի ոռոգման համակարգի կառուցում

????Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 158 328 000 ՀՀ դրամ

????Կապան համայնքի ներդրումը՝ 30% կամ 47 498 400 ՀՀ դրամ

????ՀՀ Կառավարության ներդրումը՝ 70% կամ 110 829 600 ՀՀ դրամ

????Շինարարական կազմակերպությունը՝ «ՆԵՄԱԼ» ՍՊԸ

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24