Չի կարելի նույն դեպքով մեկին ասել՝ քեզ ազատում եմ, քեզ՝ չէ. Արամ Օրբելյանը՝ Քոչարյանի գործով իրավական վեճի մասին

17.04.2019 20:11
1121

Թե Ռոբերտ Քոչարյանի գործը և թե «Յոթի գործը» վերաբերվում է Մարտի մեկի իրադարձություններին, և եթե ժամանակին «Յոթի գործով» դատախազները համարել են, որ սահմանադրական կարգի տապալման հոդվածը խստացնող է և հրաժարվել են դրանից, ապա նույնը պետք է անեն Քոչարյանի գործով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17–ին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը։

«Դատախազությունը պատճառանում է, որ ժամանակի ընթացքում հոդվածը փոփոխության է ենթարկվել, սակայն խոսքը նույն դեպքերի մասին է, ոչ թե 10 տարի հետո տեղի ունեցած այլ հանգամանքների»,–ասաց նա։

Անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այն հայտարարությանը, թե իրավական մեկնաբանությունը աքսիոմա չէ և հնարավոր է դրանք փոխվեին, ասաց.

«Դատախազն արդեն որերորդ անգամ փորձում է նենգափոխել  իմաստը։ Խնդիրը շատ պարզ է. խոսքը նույն դեպքի մասին է։ Չի կարելի նույն դեպքի  վերաբերյալ, նույն պայմաններում  մեկին ասել՝  քեզ ազատում եմ, քեզ՝ չէ։ մի դեպքում գործը  քննել են 2009–ին, մյուս դեպքում՝ 2019–ին։ Պատկերացնենք  2008–ին էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցվում, հիմա այդ դեպքում քրեական հետապնդումը դադարեցվելու՞ էր, թե՞ ՝ ոչ, պատասխանն այո է»,–ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ «Մարտի 1-ի գործով» մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բազմիցս խոսել են այն մասին, որ Քոչարյանին Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով մեղադրանք առաջադրվել չէր կարող, քանի որ 2008 թվականի մարտի իրադարձությունների ժամանակ Քրեական օրենսգիրքը նման հոդված չէր սահմանում:

Քոչարյանի պաշտպանները պնդում են նաև, որ այդ գործով անցնող անձանց չէր կարելի մեղադրանք առաջադրել մի հոդվածով, որից ժամանակին «Յոթի գործով» դատախազները հրաժարվել են։

Իսկ այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ այդ որոշման իրավական մեկնաբանությունը չկա։

«Այդ որոշման մեջ բացարձակ չկա որեւէ մեկնաբանություն, իսկ կոնկրետ իրադրությունում որեւէ նորմ խստացնող է թե մեղմացնող, օրենքում կան դրա սահմանումները։ Մեր ընկալմամբ՝ նոր օրենքը ոչ մի կերպ խստացնող օրենք չէ»,–ասել էր նա։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Փետրվարի 15–ին ՀՔԾ–ն հայտարարեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ավարտի մասին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40