Չինաստանը երեխաների համար արգելել է օնլայն խաղերը՝ նրանց հոգեկան ու ֆիզիկական առողջությունը պահպանելու համար

16.01.2020 14:19
1173

Նորմալ երիտասարդական քաղաքականության հերթական օրինակը ցուցադրեցին չինացիները: Առողջ ու ադեկվատ երիտասարդություն ունենալը դառնում է Չինաստանի պետական քաղաքականության առաջնահերթությունը, ուր մի քանի ամսվա ընթացքում արգելեցին համացանցային լպիրշությունը, շքեղության պրոպագանդան, կյանքի կոռումպացված կերպն ու ոսկուն հպատակվելը: Այժմ սահմանափակել են նաև օնլայն խաղերը:

Չինաստանում հասկացել են, որ պետք է ունենան առողջ ու, գլխավորը, նորմալ սերունդ, որը նախ՝ կմտածի, հետո՝ կգործի: Դեռ սեպտեմբերից այնտեղ սկսեցին ինտերնետ ռեսուրսների կոնտենտի վերահսկողությունից, իսկ հիմա հասել են խաղերին, որոնցով գիշեր-ցերեկ զբաղված են չինացի դպրոցականները:
Արդյունքում՝ իշխանություններն արգելեցին երեխաներին օնլայն խաղեր խաղալ՝ 22:00-08:00 ժամանակահատվածում: Ցերեկը և երեկոյան դա նրանց թույլատրված է անել սահմանափակ ժամաքանակով՝ 1.5 ժամ՝ աշխատանքային օրերին, և առավելագույնը 3 ժամ՝ հանգստյան օրերին: Հսկողության համար խաղային պլատֆորմների վրա կտեղադրվեն հատուկ իդենտիֆիկատորներ:

Այս միջոցառումների մասին հայտարարել է ՉԺՀ համապատասխան գերատեսչությունը: Ենթադրվում է, որ նոր կանոնները կստեղծեն մաքուր համացանցային տարածք, ինչպես նաև կպաշտպանեն դպրոցականների հոգեկան ու ֆիզիկական առողջությունը:

Այնտեղ ամենագլխավորը խաղի ընթացքի, տիպի, թեմատիկայի ու բովանդակության վերահսկողությունն է, որի համար մշակված են խիստ չափանիշեր: Եթե դրանք չհամապատասխանեն անչափահասների համար պահանջվող չափորոշիչներին, ապա կարգելվի խաղի մուտքն անմիջապես գրանցվելու փորձից հետո:

Բացի դրանից, չինական իշխանությունները 8-16 տարեկան բոլոր խաղացողների համար սահմանափակել են խաղերի գնումների համար ծախսվող գումարները: Խաղային հաշիվները կարելի կլինի լրացնել ամսական 200 յուանից ոչ ավելի, որը կազմում է մոտ 13-14000 դրամ: Իսկ որպեսզի դպրոցականները չներկայանան մեծերի անունից, օնլայն հարթակներին կպարտավորեցնեն գրանցման ժամանակ հայտնել օգտատերերի իրական տվյալները: Օգտատերը պարտավոր կլինի հայտնել հեռախոսահամար, ինչպես նաև որոշակի ինֆորմացիա՝ նույնականացման նպատակով:

 

168.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40