Չիր-Չիր ծրագիրը գալիս է ՍՅՈՒՆԻՔ

14.10.2024 14:13
648

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «Չիր-Չիր» ծրագրի շրջանակում մեկնարկում է վերապատրաստման դասընթաց «Չրագործության հիմունքները» թեմայով, որը նախատեսված է Սյունիքի մարզի Շիկահող, Սրաշեն և Ճակատեն բնակավայրերի բնակիչների համար։ Վերապատրաստման դասընթացը միտված է չրարտադրությամբ զբաղվող տնտեսություններում զարգացնել չրերի պահպանման և վերամշակման մեթոդները, որոնք կնպաստեն լրացուցիչ եկամտի աղբյուրենրի ստեղծմանը՝ մասնագիտական կարողությունների զարգացման և գույքի տրամադրման միջոցով։

Մեկօրյա դասընթացի ավարտից հետո բոլոր մասնակիցները կստանան մասնակացության հավաստագրեր և կհանձնեն քննություն, որի արդյունքների հիման վրա ՄԱԶԾ-ի կողմից ամենաբարձր միավորներ ստացած անձանց կտրամադրվեն աղացներ՝ նախատեսված չրերի վերամշակման և նոր ապրանքատեսակների արտադրության համար։ Շահառուները, Ծրագրի իրականացման համար, պետք է ներդնեն սեփական արտադրության հումք։


Ծրագրին կարող են դիմել 18-70 տարեկան այն անձինք, որոնք․

  • ունեն ՀՀ քաղաքացիություն,
  • ունեն նվազագույնը երեք տարվա մշտական բնակություն նշված բնակավայրերում (յուրաքանչյուր ընտանիքից միայն մեկ անձ),
  • ունեն նվազագույնը երեք տարվա չրագործության ոլորտում աշխատանքնային փորձ և արտադրում են նվազագույնը 100 կգ չիր,
  • պատրաստակամ են իրականացնել ՄԱԶԾ-ի կողմից ներկայացված պարտադիր պայմանները և պահանջները։

Ծրագրին կարող են դիմել նաև այն անձինք, որոնք հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի փախստականներ, ներկայումս բնակվում են նշված բնակավայրերում, զբաղվել և/կամ ցանկանում են զբաղվել չրերի վերամշակմամբ։


Նախագծին չեն կարող դիմել այն անձինք, որոնք նախկինում մասնակցել են «Չիր-Չիր» ծրագրին, ստացել են տակդիր ցանցեր, սակայն սահմանված կարգով չեն իրականացրել կամ մասամբ են իրականացրել Ծրագրի պահանջները։ Տեղեկացնում ենք, որ ընտանիքի անդամները չեն կարող փոխարինել հայտը ներկայացրած անձին։


Պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկ

  1. Հայտ, որը կարող եք ներբեռնել առցանց հայտարարության ներքևում՝ սեղմելով՝ Ներբեռնել ֆայլը կոճակը։ Ինչպես նաև մոտենալ տեղի համայնքապետարան կամ վարչական ղեկավարի նստավայր և վերցնել տպագրված հայտը։
  2. Անձնագրի կամ նույնականացման քարտի անձնագրային և գրանցման տվյալների էջերի պատճեններ
  3. Բնակության վայրը և փախստականի կարգավիճակը հաստատող տեղեկանք

Տեղեկանքը կարող եք վերցնել Համայնքապետարանից կամ ձեր բնակության վարչական ղեկավարից։

Հայտը պետք է լրացնել ձեռագիր, կցելով՝ Ծրագրի կողմից պահանջվող փաստաթղթերը։ Ոչ լիարժեք հայտերը չեն դիտարկվելու:


Մասնակցության համար հարկավոր է մինչև ս․թ․ հոկտեմբերի 21-ը․

  • Նախապես գրանցվելու համար հարկավոր է դիմել ձեր բնակության վարչական ղեկավարին։
  • Ծրագրի կողմից պահանջվող փաստաթղթերի փաթեթը հարկավոր է դասընթացի օրը նախապես հանձնել դասընթացավարին։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Տեղեկացնենք նաև, որ այն անձինք, որոնք դասընթացին լիարժեք չեն մասնակցի չեն դիտարկվի Ծրագրի կողմից։


Անցկացման վայր

Դասընթացն անցկացվելու է Շիկահող բնակավայրի Մշակույթի տան դահլիճում ս․թ․ հոկտեմբերի 23-ին, ժամը 11։30-ից մինչև 17։00։


Հարցերի դեպքում աշխատանքային օրերին կարող եք գրել «Կայուն համայնքներ» ծրագրի ֆեյսբուքյան էջին։

http://surl.li/hlnxus

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08