Չկա ոչ մի խնդիր. իսկ Միքայել Հարությունյա՞նը

08.09.2018 19:23
1230

ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հարաբերությունը փայլուն է եւ չկա ոչ մի խնդիր:

Խոշոր հաշվով իհարկե զգալիորեն շոշափելի էր այն, որ Հայաստանի նոր իշխանության պարագայում հայ-ռուսական հարաբերության ճգնաժամի մասին տեղեկությունները առավելապես պայմանավորված էին նախորդ իշխանության շահերով ու թելադրված են այդ իշխանության շրջանակից: Մյուս կողմից իհարկե փորձում էր նաեւ այդ տրամադրությունները օգտագործել Ադրբեջանը՝ իր հերթին ձգտելով ռուսական խողովակներով առաջացնել Հայաստանի նոր իշխանության հանդեպ Պուտինի անվստահությունը:

Նիկոլ Փաշինյանին ըստ երեւույթին հաջողվել է Պուտինի հետ երրորդ հանդիպմանը չեզոքացնել այդ մարտահրավերները:

Սակայն հարաբերության փայլուն լինելու նրա բնորոշման ֆոնին հետաքրքիր է թերեւս Մոսկվա այցի նախօրեին ստացված, ավելի շուտ պաշտոնապես Հայաստանի ոստիկանությունում հաստատված տեղեկությունը, որ Ռուսաստանի իրավապահները հանել են պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հանդեպ միջազգային հետախուզումը ՌԴ տարածքում: Հայաստանի ոստիկանությունը հաստատել էր այդ տեղեկությունը:

Այդ առիթով այլ պաշտոնական արձագանքներ դեռեւս չեն եղել, համենայն դեպս Փաշինյան-Պուտին հանդիպման դրությամբ եւ այդ առումով հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հարց է առաջ բերում այդ համատեքստում: Իսկ Միքայել Հարությունյանի խնդիրը, որը անցնում է Մարտի 1-ի գործում որպես մեղադրյալ եւ փաստորեն Ռուսաստանի իրավապահները նրա հանդեպ հանելով հետախուզումը, նրան առնում են իրենց հովանու կամ պաշտպանության ներքո:

Այդ կապակցությամբ նաեւ իրարամերժ տեղեկություններ են շրջանառվում, որ Հարությունյանը ՌԴ քաղաքացի է: Առայժմ իհարկե աներկբա հաստատում չկա: Եթե նա ՌԴ քաղաքացի է, ապա այստեղ իհարկե հարցը ստանում է իրավական այլ երանգ, բայց եթե քաղաքացի չէ, ապա ստացվում է, որ Ռուսաստանի իրավապահները կամայական արգելակում են Հայաստանում իրավական գործընթացը, հետախուզվողին այսպես ասած ազատելով պատասխանատվությունից:

Քննարկե՞լ է Նիկոլ Փաշինյանն այդ հարցը ՌԴ նախագահի հետ, թե՞ գերադասել է օրինակ քննարկել միանգամից Ռոբերտ Քոչարյանի հարցը, որին Պուտինը շնորհավորել էր ծննդյան օրվա կապակցությամբ: Թե հարցը շրջանցվել է՝ թողնելով առայժմ զուտ իրավական տիրույթում, թեեւ այստեղ իհարկե լուծումների բացակայությունն անկասկած դառնալու է քաղաքական դիտարկումների առատ աղբյուր:

lragir.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40