Չնայած քաղաքական վայրիվերումներին՝ կառավարությանը հաջողվել է գերակատարել 2018 թվականի բյուջեի պլանը. Նիկոլ Փաշինյան

05.06.2019 11:00
1206

Հայաստանի համար 2018 թվականը քաղաքական առումով աննախադեպ տարի էր, սակայն այդ պայմաններում երկրի կառավարությանը հաջողվել է լուծել մակրոտնտեսական կայունության պահպանման խնդիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության քննարկման ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «2018 թվականին տեղի են ունեցել նախագահական մեկ ընտրություններ, վարչապետի 5 ընտրություններ, Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, Երևանի քաղաքապետի մեկ արտահերթ ընտրություն, երկրում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն: Սա կարևոր է նկարագրելու համար այն իրավիճակը, որի պայմաններում տեղի է ունեցել բյուջեի կատարման ընթացքը: Այս պայմաններում մեր կառավարությունը, որը ձևավորվել է 2018 թվականի մայիսին, ըստ էության, կարողացավ լուծել ամենակարևոր խնդիրը՝ խոսքը մակրոտնտեսական կայունության պահպանման մասին է: Ես Ազգային ժողովի մեծ դահլիճում ասել եմ, բայց ուզում եմ այստեղ էլ ընդգծել, որ, երևի թե, հնարավոր չէ համաշխարհային պատմության մեջ գտնել շատ դեպքեր, երբ երկրում տեղի են ունենում այսպիսի մասշտաբային քաղաքական փոփոխություններ և այդ մասշտաբային քաղաքական փոփոխությունները չեն ուղեկցվում տնտեսական ցնցումներով, ֆինանսական համակարգի փլուզումներով կամ կիսափլուզումներով, և ամեն ինչ տեղի է ունենում մակրոտնտեսական կայունության պայմաններում»,- մանրամասնեց ՀՀ վարչապետը:

Նա ընդգծեց, որ 2018 թվականին արձանագրվել է 5.2 տոկոս տնտեսական աճ: «Բայց ես ուզում եմ ընդգծել, որ 2018 թվականի բյուջեում, որն ընդունվել է նախորդ կառավարության և նախորդ Ազգային ժողովի կողմից, որպես տնտեսական աճի կանխատեսվող ցուցանիշ նշվել է 4.5 տոկոս: Այսինքն, 2018 թվականին ահա այսպիսի գլոբալ քաղաքական վայրիվերումների պայմաններում կառավարությանը հաջողվել է գերակատարել այն պլանը, որը 2018 թվականի  բյուջեի հիմքում դրել էր նախորդ կառավարությունը՝ ելնելով բոլորովին այլ կանխատեսումներից: Եվ այս առումով ուզում եմ ընդգծել հետևյալը, որ 2018 թվականի պետական բյուջեն կատարվել է: 2018 թվականի բյուջեի կատարման արդյունքներով Հայաստանի կառավարությունը չունի չկատարված պարտավորություններ»,- շեշտեց վարչապետը:
Նա հավելեց, որ 2018 թվականին ունեցել ենք ցածր գնաճային ֆոն: «Սա էլ եմ ուզում հատուկ ընդգծել, որովհետև ես հիշում եմ, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մամուլում և սոցիալական ցանցերում քննարկվող հիմնական թեման գնաճն էր: Եվ շատ նեգատիվ կանխատեսումներ էին արվում այս առումով, բայց մեզ հաջողվեց, այդ թվում՝ որոշ արտակարգ միջոցներ ձեռնարկելով, զսպել գնաճը և տարվա արդյունքներով մենք ունեցանք գնանկում»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

 armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40