Չնայած Թուրքիայի ժխտումներին՝ ապացույցներ կան, որ Թուրքիան Սիրիայի ազատ բանակից գրոհայինների է տեղակայել ԼՂ հակամարտության գոտում. Ռոբերտ Օ'Բրայեն

30.10.2020 22:23
1232

Ադրբեջանը տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն է ստանում Թուրքիայից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակին:

Ինչպես ներկայացնում է Asbarez News-ը, պաշտոնյան ելույթ է ունեցել Լոս Անջելեսում: Ելույթի նախաբանում նա նշել է, որ հայերն անհավանական և նվիրված մարդիկ են, ինչպես նախագահն արդեն ասել է: «Ես համամիտ եմ նրա հետ»,-ասել է գործիչը:

«Ադրբեջանական ուժերը վերահսկողություն են հաստատել մի քանի ռազմավարական քաղաքներում շփման գծի հյուսիսային և հարավային ուղղությամբ:Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսել վերջին տարիներին զինամթերք գնելու համար: Բացի այդ, նրանք տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն են ստանում Թուրքիայից: Այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանում և Հայաստանում, պատերազմ է, և դա ողբերգություն է այնտեղ բնակվող մարդկանց համար: Չնայած Թուրքիայի ժխտումներին՝ ապացույցներ կան բաց մամուլում այն մասին, որ Թուրքիան Սիրիայի ազատ բանակից գրոհայինների է տեղակայել հակամարտության գոտում»,- ընդգծել է Օ'Բրայենը:

Վերջինս շեշտել է, որ հոկտեմբերի 10-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ, ապա հոկտեմբերի 17-ին ֆրանսիացի նախագահի և հոկտեմբերի 26-ին պետքարտուղար Պոմպեոյի ջանքերով պայմանավորված մարդասիրական հրադադար հաստատելու երեք փորձերն էլ ձախողվել են:

Նա նշել է, որ խաղաղապահներ կամ դիտորդներ տեղակայելու դեպքում նրանք չեն կարող լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից, ոչ էլ Թուրքիայից: «Կարծում ենք, որ երկու կողմն էլ պետք է ընդունեն սկանդինավյան խաղաղապահներին, որոնք կարող են տեղակայվել տարածաշրջանում՝ հրադադարը պահպանելու համար: ԱՄՆ-ն խորապես մտահոգված է բռնության սրմամբ, հատկապես խաղաղ բնակչության շրջանում»,- ասել է նա:

«Արտաքին ուժերը որևէ դերակատարություն չպետք է ունենան այս հակամարտության գործում: Այն, ինչ միանշանակ է նախագահ Թրամփի համար, չի կարող ռազմական լուծում լինել այս հակամարտությանը: Կողմերը պետք է կրկին նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ առանց նախապայմանների: Սա հատկապես վերաբերում է ադրբեջանական կողմին, որն այսօր անվճռական է առանց նախապայմանների հրադադարի հարցում: Երկու կողմն էլ պետք է դժվարին փոխզիջման գնան խաղաղության հասնելու համար: ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղություն հաստատելուն ուղղված աշխատանքնեը շարունակելուն»,- նշել է Թրամփի խորհրդականը:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40