Չորրորդ բանակային կորպուսի երկու տասնամյակը

12.07.2017 08:57
2278

(Հոբելյանական զորահանդեսին հրավիրված էր նաեւ «Սյունյաց երկիրը»)

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի չորրորդ բանակային կորպուսը 20 տարեկան է: Հիշարժան տարեդարձին նվիրված զորահանդես տեղի ունեցավ Եղեգնաձորում, որտեղ տեղակայված է զորամիավորումը: Հայաստանի հարավարեւմտյան սահմանները (Սյունիք, Վայոց ձոր) պաշտպանող զորամասերի հիմքի վրա ստեղծված չորրորդ բանակային կորպուսը, որ տարբեր տարիներ ղեկավարել են գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը (այժմ՝ ՀԱՊԿ քարտուղար), գեներալ-լեյտենանտներ Մարտին Կարապետյանը, Արշալույս Փայտյանը, Վալերի Գրիգորյանը, գեներալ-մայորներ Սեդրակ Սարոյանը, Պողոս Պողոսյանը, Կամո Քոչունցը, Անդրանիկ Մակարյանը, անցած երկու տասնամյակի ընթացքում մարտական փառավոր ուղի է անցել, ճանաչվել ՀՀ զինված ուժերի լավագույն զորամիավորում՝ դառնալով հայկական բանակի ամենամարտունակ զորամիավորումներից մեկը:

Զորահանդեսին ներկա էին պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, չորրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատարներ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը, գեներալ-մայորներ Անդրանիկ Մակարյանը, Պողոս Պողոսյանը, այլ բարձրաստիճան զինվորականներ: Մինչեւ զինվորական շքերթը սկսելը ռազմահայրենասիրական երգերով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարարության «Զորական» անսամբլը: Փողային նվագախմբի հնչյունների ներքո հրապարակ բերվեց ՀՀ զինված ուժերի չորրորդ բանակային կորպուսի մարտական դրոշը:

Զորամիավորման հիշարժան տարեդարձի առթիվ շնորհավորանքի խոսքով ներկաներին դիմեց կորպուսի հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը՝ ներկայացնելով զորամիավորման հիմնադրումն ու մարտական ուղին.

«Հիշարժան օր է այսօր, ոչ միայն մեզ, այլ նաեւ ՀՀ զինված ուժերի համար ընդհանրապես, քանզի նշվում է մեր զինված ուժերի զորամիավորումներից մեկի՝ չորրորդ բանակային կորպուսի կազմավորման 20-րդ տարեդարձը: Այս միջոցառման նպատակը հայրենիքի եւ ժողովրդի պաշտպանության համար կազմավորված մեր զորամիավորման մեծարումն է եւ նրա օրինակով ժամանակակիցների դաստիարակումը: Բանակային կորպուսի կազմավորման տարեգրությունը սկսվել է դեռեւս 1989-90-ական թվականներին, երբ Արցախյան շարժմանը զուգընթաց Արարատյան դաշտի եւ մայրաքաղաք Երեւանի դարպասները, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերը հակառակորդի ոտնձգություններից պաշտպանելու համար ստեղծվեցին ինքնապաշտպանական վաշտեր՝ միավորվելով հատուկ գնդի կազմում: ՀՀ պաշտպանության նախարարության կազմավորման սկզբում՝ 1992 թվականին, վերոնշյալ վաշտերը կազմավորվեցին որպես սահմանապահ զորքերի վարչության պարետատներ: Մարտական գործողությունների ընթացքում այդ պարետատները վերակազմավորվեցին որպես մոտոհրաձգային զորամասեր եւ ստորաբաժանումներ՝ համապատասխանաբար Մեղրու եւ Սիսիանի պարետատները՝ Պաշտպանության նախարարության երկրորդ առանձին մոտոհրաձգային գումարտակի կազմում:

Այդ ընթացքում վերոնշյալ զորամասերը մասնակցել են Հայաստանի Հանրապետության արեւելյան սահմանների պաշտպանությանը եւ Մարտակերտի, Լաչինի, Քարվաճառի, Զանգեզուրի, Ֆիզուլիի, Աղդամի, Կուբաթլուի, Հորադիզի ազատագրման մարտերին: Բանակային կորպուսը կազմավորվեց 1997 թվականի հուլիսին: Նրա կայացման գործում արժանի ներդրում ունեցան բանակային կորպուսի առաջին հրամանատար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, որը շարունակեցին կորպուսի հրամանատարներ, գներեալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը, գեներալ-մայորներ Սեյրան Սարոյանը, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը, գեներալ-լեյտենանտ Վալերի Գրիգորյանը, գեներալ-մայոր Կամո Քոչունցը, Պողոս Պողոսյանը, Անդրանիկ Մակարյանը»:

Բանախոսը մասնավորապես հայտնեց, որ 2008-2009 ուսումնական տարվա ծառայողական եւ մարտական գործունեության արդյունքներով չորրոդ բանակային կորպուսը երկու անգամ պարգեւատրվել է ՀՀ զինված ուժերի «Լավագույն զորամիավորում» պատվո դրոշով եւ պաշտպանության նախարարության կոլեգիայի փոխանցիկ դրոշով: Հրամանատարը նաեւ փոխանցեց, որ հասարակության տարբեր շերտերի հետ համագործակցության շնորհիվ է բանակային կորպուսը հասել նշանակալի հաջողությունների: Ողջերթի իր խոսքում ավարտին Վ.Քոչարյանը վկայակոչեց մեծն Գարեգին Նժդեհի խոսքերը «Թշնամուն չպիտի պարտվի այն զինվորը, որ անմնացորդ սիրում է իր հայրենի հողը, հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ եւ մեռնում նրա պակասից»:

Չորրորդ բանակային կորպուսի 20-րդ տարեդարձի առթիվ բարեմաղթանքի խոսքերով հանդես եկան Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, կորպուսի նախկին հրամանատար, Հայաստանում ռուս-հայկական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձը ներկայացրեց ԵԿՄ միության վարչության փոխնախագահ Օհան Գեւորգյանը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, չորրորդ բանակային կորպուսի հրամանատարի եւ ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կողմից մի ստվար խումբ զինծառայողներ արժանացան խրախուսանքների (մեդալներ, պատվոգրեր, դրամական պարգեւներ, անվանական նվերներ):

Այնուհետեւ ողջերթի խոսքերով հանդես եկավ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկայում եւս չորրորդ բանակային կորպուսը գնդապետ Վալերի Քոչարյանի հրամանատարությամբ կունենա նոր ձեռքբերումներ:

Պահպանիչ աղոթքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Աբրահամ Մկրտչյանը:

Զորահանդեսի ավարտին իրենց մարտարվեստը ցուցադրեցին հետախուզական վաշտի մարտիկները, ելույթ ունեցան գեղարվեստական ինքնագործունեության խմբեր:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40