COVID-19. Ամբողջ Չինաստանում արձանագրվել է ընդամենը 39 նոր դեպք.

23.03.2020 16:49
1102

նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝COVID-19-ով հիվանդների թիվը 350 հազար 646 է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 15 հազարը: Մարտի 23-ին նկատելիորեն աճ է գրանցվել ապաքինվածների թվում` անցնելով 100 հազարը:

Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից էլ սկսել է բռնկումը։ Այնտեղ վարակվածների թիվը 81 հազար 093 է, սակայն այստեղ նոր դեպքի թիվն է նկատելիորեն կրճատվել: Մարտի 23-ի դրությամբ՝ ընդամենը 39 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների մեծ թվով երկրորդ տեղում Իտալիան է, այնտեղ կորոնավիրուսով վարակվել է 59 հազար 138 մարդ։ Իտալիան եվրոպական այն երկիրն է, որտեղ բարձր է վիրուսից մահացության ցուցանիշը՝ կազմելով 5 հազար 476: Կորոնավիրուսից մահացության ցուցանիշով Իտալիան առաջին տեղում է աշխարոհում:

Վարակվածների թիվն արագ աճում է ԱՄՆ-ում, որտեղ վերջին տվյալների համաձայն գրանցվել է 35 հազար 070 հաստատված դեպք: ԱՄՆ-ն այս ցուցանիշով հայտնվել է երրորդ տեղում՝ առաջ ացնելով Իսպանիայից: Այստեղ նույնպես առկա են հիվանդացության աճի միտումներ: Մասնավորապես, հաստատված դեպքերն այնտեղ 33 հազար 089-ն են:

Իսպանիային հաջորդում է Գերմանիան, որտեղ վարակվածների թիվը 26 հազար 220 է, այնուհետև Իրանն է՝ 23 հազար 049 հաստատված դեպքով:  Ֆրանսիայում վարակվածների թիվը հասել է 16 հազար 481-ի, Հարավային Կորեայում՝ 8 հազար 961-ի, Շվեյցարիայում՝ 8  հազար 234-ի, Մեծ Բրիտանիայում՝ 5 հազար 683-ի:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 54 դեպք կա, Ռուսաստանում` 438, Թուրքիայում՝ 1236:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրված երկրների և տարածքների թիվը 190-ից ավելի է:

ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ մարտի 23-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 194 էերկու անձ արդեն ապաքինվել է:

ՄԱԿ-ի հովանու ներքո կստեղծվի կորոնավիրուսի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ

Նորվեգիան հանդես է գալիս ՄԱԿ-ի հովանու ներքո կորոնավիրուսի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությամբԱյս մասին ասված է Նորվեգիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում:

«Գլոբալ հիմնադրամը կարող է ապահովել կանխատեսելիություն մեր գործընկերների համար և կօգնի բոլոր երկրի ջանքերը դարձնել առավել արդյունավետ»,-ասված է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Ինե Էրիկսեն Սորեյդեի հայտարարության մեջ:

Նշվում էոր այս հիմնադրամը կարող է ստեղծվել նախորդ փորձից ելնելովերբ նման հիմնադրամ ստեղծվել էր էբոլայի դեմ պայքարի ժամանակ 2014 թվականին և որի գործունեությունը հաջողված էր:

Չինաստանն ու ՌԴ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում կաջակցեն Մոլդովային

Մոլդովան բժշկական օգնություն կստանա Չինաստանից և ՌուսաստանիցԱյս մասին մարտի 23-ին կայացած ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ ավելացնելովոր օգնությունը կլինի շաբաթվա ընթացքում:

«Ցանկանում եմ տեղեկացնելոր մենք բժշկական աջակցություն ենք ստացել Առողջապահության համաշխարահյին կազմաերպությունիցշաբաթվա վերջին սպասում ենք Չինաստանից եկող օգնությունըՆախորդ շաբաթ մենք աջակցություն ենք խնդրել նաև Ռուսաստանիցորից եկող օգնությունը ևս սպասում ենք այս շաբաթ»,-նշել է նախագահ Դոդոնն՝ ավելացնելովոր այս ամենը կօգնի կորոնավիրուսի դեմ պայքարում:

ՌԴ-ն սահմանափակումներ է մտցնում ավիափոխադրումներում

Ռուսաստանընոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածմամբ պայմանավորվածմարտի 23-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում ավիաուղևորափոխադրումների գործընթացում ՌԴ-ի տարածքից դեպի այլ երկրներԲացառություններ են կազմում թռիչքները Մոսկվայից դեպի այլ երկրների մայրաքաղաքներ ու խոշոր քաղաքներ: «Ռոսավիացիայի կայքի հրապարակած տեղեկատվության համաձայն թռիչքները կոնկրետ քաղաքներայդ թվում Երևանկիրականացվեն բացառապես Մոսկվայից»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Սիրիայում որոշվել է դադարեցնել տպագիր թերթերի հրատարակումը

Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակումհանրային առողջության պահպանմանն ուղղված քայլերի համատեքստում Սիրիայի տեղեկատվության նախարարությունը որոշել է դադարեցնել տպագիր թերթերի հրատարակումը մինչև հետագա ծանուցումըՆախարարությունը տեղեկացնում էոր թերթերը կշարունակեն թարմացնել իրենց կայքերըսոցիալական ցանցերի էջերը՝ այս փուլում իրականացնելով իրենց կրթական և տեղեկատվական դերը կորոնավիրուսի դեմ պայքարումՈրոշումը կայացվել է Տեղեկատվության նախարարությունում կայացած հանդիպմանըորին մասնակցում էին տեղական թերթերի գլխավոր խմբագիրները:

Ավստրիան և Կանադան չեն մասնակցի Տոկիոյի 2020 թվականի ամառային oլիմպիական խաղերին

Ավստրալիան չի մասնակցի Տոկիոյի 2020 թվականի ամառային oլիմպիական խաղերին կորոնավիրուսի պատճառովԱյս մասին հաղորդագրություն է տարածել Ավստրալիայի ազգային օլիմպիական կոմիտենՀաղորդագրության մեջ ԱՕԿ-ը շեշտում էոր Խաղերի անցկացումը հուլիսին անհնարին էև ճիշտ կլինի այն անցկացնել 2021 թվականին:

Ավելի վաղ խաղերի չմասնակցելու մասին հայտարարել էր նաև Կանադան:

Ճապոնիայի վարչապետն անդրադարձել է Օլիմպիկան խաղերի անցկացման ժամկետների հարցին

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի կարծիքովկորոնավիրուսի հետ կապված ներկայից իրավիճակը թույլ չի տալիս խաղերն անցկացնել ի սկզբանե որոշված պլանների համաձայն: «Իմ կարծիքովաշխարհում հիմա այն իրավիճակը չէոր Օլիմպիական խաղերը կայանան հայտարարել է Աբեն՝ նաև հույս հայտնելովոր ՄՕԿ-ի հետ ընդհանուր հայտարարի կգան:

Առավել վաղ ճապոնական կողմը հայտնել էրոր հնարավոր է համարում խաղերի հետաձգումեթե դրանք չանցկացվեն ինչպես ընդունված ձևն է պահանջում:

Ռուսաստանից Իտալիա է մեկնել մոտ 100 ռազմական բժիշկ

Ռուսաստանից 9 ինքնաթիռով  Իտալիա է հասել մոտ 100 ռուս ռազմական մասնագետ, տեխնիկա, գույք` կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցության համար: ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ռուսական առաքելությունը բաղկացած է 8 շարժական թիմից և մոտ 100 ռազմական վիրուսաբանից ու վարակիչ հիվանդությունների փորձագետներից:

«Արմենպրես»

Հետադարձ հայացք Սուրեն Խաչատրյանի հոգևոր-մշակութային գործունեությանը՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ

01.08.2026 09:40

Ռուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ադրբեջանի ՄԻՊ-ին՝ Բաքվում պահվող հայերին այցելելու հարցով

31.07.2026 22:58

Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է․ քաղաքական հետապնդման նպատակը ընդդիմադիր ձայնը լռեցնելն է․ հայտարարություն

31.07.2026 20:55

ՆԱՏՕ–ն ձգտում է Հայաստանին պոկել ՀԱՊԿ–ի դաշնակիցներից․ ՌԴ մշտական ներկայացուցիչ

31.07.2026 18:26

Նիկոլ Փաշինյանը ՔՊ գրասենյակում նիստ է անցկացնում

31.07.2026 17:04

Առավել խորությամբ ճանաչել Հայոց Եկեղեցին և նախնյաց՝ դարերի ընթացքում կերտած հարուստ հոգևոր ու մշակութային ժառանգությունը

31.07.2026 16:57

Ինչպե՞ս է նշանակվել Կոնջորյանի կինը «Հայփոստ»-ի տնօրեն և ի՞նչ բանաձևով է բարձր աշխատավարձ ստանում. Ազատություն

31.07.2026 16:55

Ռազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկան

31.07.2026 16:24

«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին

31.07.2026 16:08

Երբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա են

31.07.2026 15:10

ԻՀՊԿ-ն hարվածել է Հորմուզի նեղուցով անցնել փորձող լցանավերին

31.07.2026 14:01

Ռուսական զորքերն ավելի քան 200 բենզալցակայան են ոչնչացրել Ուկրաինայում․ FT

31.07.2026 13:53