Դաբաղի պատճառով կենդանիներ են uատկում ՀՀ-ում․ վարակը մարդկանց համար կարո՞ղ է վտանգավոր լինել

10.11.2025 17:32
855

ՀՀ տարբեր մարզերի ֆերմերներ ահազանգում են, որ դաբաղ վարակը գլուխ է բարձրացրել մարզերում: Ըստ ֆերմերների՝ ամենը սկսվել է դեռ ամռանը Շիրակի մարզից և այժմ տարածվել այլ մարզերում: 

MediaHub-ի զրուցակից ֆերմեր Վրույր Այվազյանը նշեց, որ դաբաղ վարակը ակտիվ շարունակվում է գլուխ բարձրացնել մարզերում։

«Ամբողջ Հայաստանում դաբաղ հիվանդությունը շարունակվում է տարածվել, ու դեռ երկար ժամանակ դեռ կտարածվի, չնայած, որ վակցինացիաներ արվել են։ Ֆերմերները հետևանքները շարունակում են կրել, արդեն մեկ ամսից ավել անցել է, կենդանիների մոտ հոդացավ կա, պայքարում ենք այդ հոդացավերի դեմ, անգամ մարդկանց համար նախատեսված դեղեր ենք օգտագործում»,- նշեց Այվազյանը։

Ըստ ֆերմերի՝ խոշոր կենդանիների անկումները, օրինակ՝ Լոռիում, քիչ են, փոքր կենդանիներն են սատկում։ 

«Համատարած խոզերի սպանդ ա, 20 կգ-ից պակաս խոզերը՝ գոճիները, համատարած սպանդի մեջ են, դաբաղից, եթե անգամ մի քիչ մասնագիտական խորանանք, դաբաղից է, թե՞ դաբաղի հետևանքով նպաստավոր պայմաններ առաջացած այլ հիվանդությունից է, բայց այն, որ սկզբնաղբյուրը դաբաղն է, դա միանշանակ է»,- նշեց ֆերմերը։

Ֆերմերը, MediaHub-ի  հետ զրույցում, մի քանի ամիս առաջ նշել էր․ «Ես կոնկրետ գիտեմ դեպքեր, երբ մարդիկ վարակվել են դաբաղով, այժմ էլ հնարավոր է Լոռիում, Տավուշում, Շիրակում և այլ մարզերում մարդիկ դաբաղով վարակված լինեն. սիմպտոմները՝ ձեռքին կամ գլխին հեղուկանման բշտեր, գլխացավ»։

Այժմ ֆերմերը նշեց, որ հետաքրքրվել և ուսումնասիրել է մարդկանց դաբաղով հիվանդանալու հետազոտություններով․ «Ես ուսումնասիրել եմ այդ թեման, և ինչպես նշվում է Կենդանիների առողջության պահպանման համաշխարհային կազմակերպությունում, նրանք գտնում են՝ դաբաղը մարդկանց փոխանցվող հիվանդություն է»։

Սակայն, ըստ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնի»՝ դաբաղ հիվանդությունը չի փոխանցվում մարդուն և չի համարվում հանրային առողջության ռիսկ։

Ամեն դեպքում, ֆերմերը նշեց, որ տարբեր մարզերում բազմաթիվ խոզերի անկում կա, իսկ ֆերմերները բազմաթիվ կորուստներ ունեն։

mediahub.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40