Դադիվանքում 9 ամիս անց ուխտագնացությունները վերականգնված չեն

18.01.2022 19:56
1167

Դադիվանքում ուխտագնացությունները չեն վերականգնվել, բայց մեր եկեղեցականներն այնտեղ են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

«Հինգ հոգեւորական ունեմ այնտեղ, որոնք իրենց ծառայությունն են մատուցում։ Երբ ուխտավորների մուտքն արգելված չէր, նրանք ամիսը մի անգամ այցելում էին Դադիվանք։ Դա հոգեւորականների, ուխտավորների համար հոգեւոր լիցքավորում ստանալու լավագույն միջոցներից է։ Ցավոք, այսօր այնտեղ միայն մեր  հոգեւորականներ են, որոնք իրենց սպասավորության մեջ են, կատարում են իրենց ժամերգությունները, պատարագները։ Այսպես ասած՝ աղոթական վիճակ է։ Նրանք աշխատում են իրենց գիտական աշխատանքների վրա, գրքեր, հոդվածներ են գրում, օգտակար աշխատանք են կատարում եւ շփվում խաղաղապահների հետ, մեզ հետ էլ՝ հեռախոսով, ոգեւորում ենք, զորակցություն հայտնում։ Սա է ընդհանուր մթնոլորտը»,– ասաց Սրբազան Հայրը։ 

Նշենք, որ հայ ուխտավորները մայիսից չեն կարողանում մտնել Դադիվանք։ Մինչ այդ նրանք խմբերով, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելում էին Դադիվանք, բայց հետզհետե ադրբեջանցիները դժվարեցրեցին հայ ուխտավորների մուտքը Դադիվանք։ 2021թ.–ի հոկտեմբերին, Մոսկվայում, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ն հանդիպել էր  Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի  եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հետ եւ բարձրաձայնել հայ հոգեւորականների ու հավատացյալների այցերը Դադիդավանք վերսկսելու հարցի շուրջ։ Ուխտագնացությունների վերականգնման շուրջ եռակողմ բանակցություններ էին ընթանում, սակայն այդ հանդիպումից երեք ամիս անց էլ հայ ուխտավորները չեն կարող այցելել Դադիվանք։ 

Արցախի թեմի առաջնորդն այս ընթացքում բազմիցս է այդ հարցը բարձրաձայնել թե՛ տեղական իշխանությունների, թե՛ ռուս խաղաղապահների հրամանատարի եւ նրանց հոգեւորականի հետ զրույցներում։ 

«Տարբեր առիթներով միշտ խոսում ենք այդ թեմայի շուրջ, բայց գիտեք՝ ում հետ գործ ունենք, եւ մինչեւ ուր է հասնում մեր բարձրաձայնած հարցերը։ Առայժմ որեւէ մեկը չի կարողանում լուրջ եւ վերջնական պատասխան տալ։ Միայն ասում են, որ վերեւներից է հարցը լուծվում, բայց թե էդ վերեւներն ուր են՝ չգիտեմ»,– հավելեց Արցախի թեմի առաջնորդը։ 

Դադիվանքը Հայ առաքելական եկեղեցու հնագույն քրիստոնեական վանական համալիրներից է։ Գտնվում է Քարվաճառի շրջանում, որը 2020թ.–ի նոյեմբերի 9–ի հայտարարությունից հետո, անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Անվտանգության ապահովման համար ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերից մեկը հայկական վանքի հարեւանությամբ է։ 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24