Դարբասի միջնակարգում երկրորդ անգամ մերժեցին մարզպետի թեկնածուին

18.12.2017 15:59
1864

Դեկտեմբերի 14-ին «Դարբասի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում կայացել է տնօրենի թափուր տեղի համար երկրորդ մրցույթը:


Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել երեք հավակնորդ՝ Ռուբեն Զաքարյանը (Շենաթաղի դպրոցի տնօրեն), Տիգրան Սանթրյանը (Դարբասի միջնկարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ), Վարդիկ Սանթրյանը (Դարբասի միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի):


Դպրոցի կառավարման խորհրդի նիստը, որ հրավիրվել էր տնօրենի թափուր տեղի համար մրցույթն անցկացնելու նպատակով, իրավազոր էր. նիստին մասնակցում էին խորհրդի ութ անդամից յոթը:


-  Մրցույթի նախապատրաստումն ու անցկացումը կատարվել էին ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի N319-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն, - ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչ Նաիրա Ներսիսյանը:


«Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգ»-ին համապատասխան անցկացված մրցույթի արդյունքում «Դարբասի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն ընտրվեց Ռուբեն Զաքարյանը, ով դարբասցի է եւ 27 տարի անընդմեջ ղեկավարել է հարեւան Շենաթաղ գյուղի դպրոցը:


Խորհրդի յոթ անդամից յոթն էլ փակ քվեարկությամբ իրենց համակրանքը հայտնեցին Ռուբեն Զաքարյանի նկատմամբ:


Նա քվեարկությունից առաջ բանավոր ներկայացրել էր կրթօջախի զարգացման իր ծրագիրը, որը հավանության էր արժանացել:


Նաեւ անց էր կացվել հարցազրույց՝ հավակնորդի գործնական հմտությունները ստուգելու նպատակով:


Հավակնորդներից Տիգրան Սանթրյանը՝ Դարբասի մինջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչը, չէր ներկայացել մրցույթին՝ ըստ էության կանխազգալով իր թեկնածության հանդեպ գյուղում ստեղծված ոչ միանշանակ մթնոլորտը:


Իսկ համագյուղացիներից մի քանի հոգի բավականին դրական արձագանքեցին Տիգրան Սանթրյան մարդու եւ մանկավարժի մասին:


Դպրոցի տնօրեն ընտրվելու նրա շանսը նվազագույնի էր հասել միայն այն պատճառով, որ Սյունիքի մարզպետի հովանավորյալ թեկնածուն է: Եվ, ըստ մեր զրուցակից դարբասցու՝ «Եթե Վահե Հակոբյանն է նրան պաշտպանում, ուրեմն ինչ-որ բան ազնիվ չէ ու կասկածելի է»:


Ըստ Սիսիանից ստացած տեղեկությունների՝ տարածքային եւ համայնքային իշխանությունները նախօրեին ամեն ինչ արել էին կառավարման խորհրդի նիստը բոյկոտելու համար, բայց խորհրդի անդամները հավատարիմ էին մնացել իրենց սկզբունքին եւ արժանապատվությանը:


Նույն մարզպետի նախաձեռնությամբ էր Տիգրան Սանթրյանի կինը՝ Անուշ Ներսիսյանը, մոտ մեկ տարի առաջ նշանակվել Սիսիանի հիվանդանոցի տնօրեն, ով էլ կարճ ժամանակամիջոցում հասցրել է ձախողել այդ հիվանդանոցի շատ թե քիչ նորմալ գործունեությունը:


Ընթերցողին հիշեցնենք, թե ինչու էր Դարբասի դպրոցի տնօրենի թափուր տեղի համար անցկացվում երկրորդ մրցույթը, թե ինչու առաջին մրցույթից հետո տնօրեն չի ընտրվել:


Տնօրենի թափուր  տեղի համար առաջին մրցույթն անց էր կացվել 2017թ. սեպտեմբերի 11-ին: Այդ օրը նույնպես մրցույթն օրինական ընթացք էր ունեցել, սակայն Վահե Հակոբյանը, գերազանցելով իր պաշտոնեական դիրքը, արհեստական եւ կեղծ պատճառաբանություններով Ռուբեն Զաքարյանի հետ աշխատանքային պայմանագիր չէր կնքել: Մարզպետը խռովել էր, որ իր հովանավորյալ թեկնածուն մերժվել է:


Առաջին մրցույթի մասին  հանգամանալից տեղեկություններ ենք հաղորդել «Սյունյաց երկիր» թերթի 2017թ. սեպտեմբերի 30-ի համարի՝ «Դարբաս. միջնակարգ դպրոցի ընտրված տնօրենի հետ մարզպետարանը հրաժարվում է կնքել աշխատանքային պայմանագիր» վերտառությամբ հոդվածում:


Հետո մի շատ ծիծաղելի բան տեղի ունեցավ: Էլիզաբեթի «Հանրային դիվանագիտություն» հկ-ից փող ստացող մի ծվծվան տիկին՝ արձագանքելով մեր հրապարակմանը, Ռուբեն Զաքարյանին մեղադրեց այն բանում, որ Շենաթաղի դպրոցում իրեն փոխարինող չի պատրաստել: Ի պատասխան այդ տիկնոջ խոսքի՝ Ռուբեն Զաքարյանը մեզ հետ ունեցած զրույցում անհեթեթություն որակեց այդ «դիտողությունը» եւ հիշեցրեց, որ Շենաթաղի դպրոցում ինքն արժանի փոխարինողներ ունի եւ խորհուրդ տվեց Երեւանի տաքուկ անկյուններից շինծու գնահատական չտալ հեռավոր Շենաթաղի մանկավարժների վաստակաշատ կոլեկտիվին:


Դե ինչ, հուսանք, որ մարզպետն այս անգամ  աշխատանքային պայմանագիր կկնքի օրինական ճանապարհով ընտրված տնօրենի հետ, մանավանդ որ դեկտեմբերի 20-ին Շենաթաղի դպրոցում ավարտվում է Ռուբեն Զաքարյանի հետ կնքված աշխատանքային պայամանագրի ժամկետը: Իսկ Տիգրան Սանթրյան հավակնորդի մերժման համար պետք է մեղադրել ոչ թե դարբասցիներին կամ նույն Տիգրանին, այլ…


Ի դեպ, Սյունիքի մարզպետարանի 21-ամյա տարեգրության մեջ սա առաջին դեպքն է, երբ գործող մարզպետը չի կարողանում իր ցանկալի թեկնածուին օրինական ճանապարհով ընտրել իր ղեկավարության ներքո գտնվող հանրակրթական դպրոցի տնօրեն:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01