Դարձյալ հաշվետու համերգ և հաճելի անակնկալ

29.06.2022 12:33
2535

 Հունիսը Կապանի արվեստի մանկական դպրոցի և երաժշտական երեք դպրոցների համար հաշվետու համերգների ժամանակաշրջան էր: Իսկ հունիսի 28-ին այդ կրթօջախների դասատուները և սաները Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում հանդես եկան միացյալ համերգով: Համերգին մասնակցում էին Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, նրա տեղակալ Գոռ Թադևոսյանը, պաշտոնատար այլ անձինք, պարզապես երաժշտասերներ:

Խորհրդանշական էր, որ միջոցառումը նվիրված էր վերջին ժամանակներս երկրային կյանքին հրաժեշտ տված երաժիշտներ Արթուր Մովսիսյանի, Իրինա Դավիդյանի և Լյուդմիլա Օրբելյանի հիշատակին:

Համերգը սկսվեց Կապանի համայնքապետարանի կանանց երգչախմբի ելույթով (ղեկավար՝ Գայանե Հարությունյան): Երգչախումբը կատարեց Գառնիկ Խաչատրյանի «Կապան» և ժողովրդական «Հոյ, իմ Նազանի յար» երգերը: Այնուհետև նշված կրթօջախների մանկավարժներն ու սաները հանդես եկան հայ, ռուս, արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններով: Հաճելի էր տեսնել, որ այդ կրթօջախներում գործում են նվագախմբեր:

Իսկ ամենավերջում հաճելի նորություն, եթե չասենք անակնկալ էր սպասվում. ելույթ ունեցավ ընդամենը երկու ամսվա կենսագրություն ունեցող Կապանի արվեստի մանկական դպրոցի և երաժշտական դպրոցների ջութակահարների անսամբլը (ղեկավար՝ Ալվինա Ղոնյան): Նորաստեղծ կոլեկտիվը հնչեցրեց Սվիրիդովի «Ռոմանսը» և Սինենկոյի «Խաստինսկու վալսը» ստեղծագործությունները՝ արժանանալով երաժշտասերների սրտաբուխ ծափողջույններին: 

Վահրամ Օրբելյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40