Dasaran.am-ն այսուհետ կստանա ծնողների համաձայնությունը՝ աշակերտների անձնական տվյալները մշակելուց առաջ

04.03.2019 11:24
1143

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը 2018 թվականի նոյեմբերի 30-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ից դիմում էր ստացել «Նոր Սերնդի դպրոց» ՀԿ-ի կողմից գործարկվող «Դասարան» կրթական ծրագրի շրջանակում անձնական տվյալների մշակման համապատասխանությունն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին ստուգելու վերաբերյալ:

Գործակալության նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակում հարցումներ են ուղարկվել մի շարք պետական ու հասարակական մարմինների, պարզելու՝ արդյոք վերջիններիս փոխանցվում են «Դասարան» կրթական ծրագրի շրջանակում մշակվող տվյալները:

Գործակալության իրականացրած վարույթի արդյունքում պարզվել է, որ «Դասարան» կրթական ծրագրի շրջանակում «Նոր Սերնդի Դպրոց» ՀԿ-ն չի տրամադրում օգտատերերի անձնական տվյալները որևէ երրորդ անձի. ապանձնավորված տվյալներ պարունակող վերլուծական նյութեր տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարարություններին, ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը տրամադրվում են միայն Հայաստանի Հանրապետության տարածքից հավաքագրված անձնական տվյալները, իսկ Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությանը տրամադրվում են միայն Արցախի Հանրապետության տարածքից հավաքագրված անձնական տվյալները։

Ինչ վերաբերում է տվյալների մշակման մասին համաձայնություն ստանալու փաստին, ապա Գործակալությունը վարույթով անհրաժեշտ տեղեկություններ ձեռք բերելու համար մի քանի հարցում է ուղարկել նաեւ «Նոր Սերնդի Դպրոց» ՀԿ-ին, արդյունքում վարույթի ընթացքում dasaran.am կայքում ավելացվել է «Անձնական տվյալների պահպանման քաղաքականություն» վերտառությամբ բաժինը, եւ մինչեւ վարույթով որոշում կայացնելը «Դասարան» կրթական ծրագրի շրջանակում տվյալների մշակումը համապատասխանեցվել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին, ինչը կարելի է համարել վարույթի արձանագրած կարևոր արդյունքներից մեկը: 

Վարույթով նաեւ հաստատվել է, որ «Դասարան» կրթական ծրագիրը կիրառում է անվտանգության ապահովման բավարար ֆիզիկական, տեխնիկական և կազմակերպչական միջոցներ՝ օգտատերերի անձնական տվյալները որևէ չթույլատրված արտահոսքից, կիրառումից, փոփոխությունից և ոչնչացումից պաշտպանելու համար: 

Գործակալության կողմից իրականացված ընտրանքային ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «Անձնական տվյալների պահպանման քաղաքականություն» բաժինը ավելացվելուց հետո ներկայացվում է ինչպես կայքի նոր օգտատերերին, այնպես էլ կայքի արդեն գրանցված օգտատերերին՝ բաժինն ավելացնելուց հետո առաջին անգամ մուտք գործելիս:

Այպիսով, վարույթի արդյունքում Գործակալությունն արձանագրել է, որ «Դասարան» կրթական ծրագիրի շրջանակում անձնական տվյալների մշակումը համապատասխանում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին: Միաժամանակ, հաշվի առնելով «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության դիմումը եւ ներկայացրած նյութերը, Գործակալությունը վարույթի արդյունքում պահանջել «Նոր Սերնդի Դպրոց» ՀԿ-ից ապահովել dasaran.am կայքի օգտատերերի պատշաճ իրազեկումը (ծանուցումը) համաձայնության ստացման համար: Ի կատարումն վերջինի՝ «Նոր Սերնդի Դպրոց» ՀԿ-ն Գործակալությանն ուղղված գրությամբ հայտնել է, որ ապահովվել է dasaran.am կայքի բոլոր օգտատերերի պատշաճ իրազեկումը (ծանուցումը) համաձայնության ստացման վերաբերյալ, մասնավորապես՝ «Անձնական տվյալների պահպանման քաղաքականության» վերախմբագրման շրջանակում կայքում գրանցված բոլոր օգտատերերը եւ նոր գրանցվող յուրաքանչյուր օգտատեր ստանում են ծանուցում՝ հաստատելով անձնական տվյալների մշակման վերաբերյալ իրենց համաձայնությունը, ինչից հետո միայն հնարավորություն են ստանում օգտվել համակարգից:

Վարույթի արձանագրած կարևոր արդյունքներից է նաև անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Գործակալություն-քաղաքացիական հասարակություն համագործակցությունը, քանի որ մի կողմից «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն ուշադության կենտրոնում էր պահել անձնական տվյալների պաշտպանության խնդիրը եւ ահազանգել Գործակալությանը, մյուս կողմից «Նոր Սերնդի Դպրոց» ՀԿ-ն, չսպասելով վարույթով որոշման կայացմանը, դեռեւս վարույթի ընթացքում կատարելագործել է անձնական տվյալների մշակման իր քաղաքականությունը եւ անձնական տվյալների մշակումn ամբողջությամբ համապատասխանեցրել օրենքին:

moj.am

 

 

 

 

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է

23.08.2026 11:41

Շնորհավո'ր տոնդ, Քաջարան․ Մանվել Փարամազյան

22.08.2026 14:22

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները

22.08.2026 12:02

Մենք հպարտ ենք լինել Քաջարանի կողքին և մեր ներդրումն ունենալ նրա շարունակական զարգացման ու բարեկեցության գործում․ ԶՊՄԿ

22.08.2026 10:19