Դաշնակցական Օհաննեսի բանտային հաշվառման քարտը

20.02.2019 12:53
1343

Պատմաբան Մայքլ Բաբայանը  Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի առթիվ իր ֆեյսբուքյան էջում առաջին անգամ հրապարակել է Հովհաննես Թումանյանի բանտային հաշվառման քարտի լուսանկարը:

Քչերը գիտեն, որ Հովհաննես Թումանյանը եղել է Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ և 1908թ. դեկտեմբերին առաջին անգամ ձերբակալվել է, այնուհետև 1911թ.: Այդ ողջ ընթացքում եղել է ցարական պահնորդների հսկողության տակ: 1912 թվականի մարտի 20-ին ՀՅԴ մեծ դատավարության քրեական գործի շրջանակում է դատարանում անպարտ է ճանաչվել:

«Այսօր հանճարեղ լոռեցու՝ 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ հսկա Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակն է։ Նա մի մեծություն է, ում պետք է միշտ հիշենք՝ ամեն տարի, ամեն ամիս և ամեն օր։ Սիրով օրվա առթիվ առաջին անգամ հրապարակում եմ դաշնակցական Օհանեսի բանտային հաշվառման քարտը, որը պահվում է Վրաստանի ազգային արխիվում։ Նա ևս ցարական քաղբանտարկյալ էր 1912 թ. ՀՅԴ մեծ դատավարության քրեական գործի շրջանակում, ինչպես Ավետիք Իսահակյանը և հանուն հայության ազատագրման տառապել է բռնակալական ռեժիմի դեմ պայքարում, ինչպես մեծն Հովհաննես Քաջազնունին։ Հավերժ փա՛ռք քեզ, անկրկնելի գրող», - գրել է Մայքլ Բաբայանը։ 

yerkir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40