Դատական իշխանության անկախության դեմ ոտնձգությունները նոր դրսևորում են ստացել

25.07.2024 12:39
361

Դատական իշխանության անկախության սահմանափակմանն ուղղված ու դատական իշխանությունը հեղինակազրկելու հերթական արարքներն իրականացվեցին ԲԴԽ անդամների կողմից հուլիսի 9-ին և հուլիսի 16-ին հրապարակված որոշումներով:

Մասնավորապես` ԲԴԽ կազմի ոչ պատշաճ անդամները դադարեցրեցին Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր, ՀՀ դատավորների միության փոխնախագահ Ա. Ստեփանյանի և Երևանի քրեական դատարանի դատավոր Ա.Դանիբեկյանի լիազորությունները:

Ավելի վաղ արձանագրվել է, և մինչ օրս շարունակվում են Բարձրագույն  դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի այլ անձանց հետ համակատարմամբ` ներգրավմամբ ու օժանդակությամբ դատական իշխանության դեմ ապօրինի ոտնձգությունները:

Այսպես. 

Կ.Անդրեասյանը, շարունակելով Արդարադատության նախարար Գ.Մինասյանի հետ (ինչպես նաև մերձավոր ազգականների անուններով) համատեղ  տնօրինել ֆինանսական միջոցներ և գույք, միջազգային համընդհանուր (օրինակ՝ ԱՄՆ, Ֆրանսիա և այլն) ու հատկապես ներպետական օրենսդրության արգելքի պայմաններում (դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետհատկապես՝ առանձնակի հանդգնությամբ ու հրապարակային կիսելով տնտեսական գործունեության շահույթը (ինչը հաստատվել է սեփական ստորագրություններով ներկայացրած հայտարարագրերով), որը առերևույթ գերազանցել է վերջիններիս պետական աշխատավարձի արդեն առնվազն եռապատիկը (նախկինում՝ տարում միայն կրկնապատիկը), մեկը մյուսի գործողությունները լրացնելով, ձեռնամուխ են եղել նախկինում և տվյալ ժամանակահատվածում տարբեր եղանակներով դատավորների ներքին ու արտաքին անկախության, անփոփոխելիության, խոսքի ազատության սահմանադրական երաշխիքները, սկզբունքները սահմանափակող օրենսդրական, ներքին իրավական ակտերի փոփոխությունների ընդունմանը,  մի շարք  դատավորների նկատմամբ ընտրողական և կամայական կարգապահական վարույթների հարուցմանը, պատասխանատվության ենթարկելուն ու իրավաբանական համայնքում հեղինակություն վայելող դատավորների լիազորությունները դադարեցնելուն:

Մասնավորապես՝ ապօրինություններ իրականացնելու անթաքույց հանդգնությամբ, հուլիսի 9-ի որոշմամբ, դատավոր Արթուր Ստեփանյանին պատասխանատվության ենթարկելու և լիազորությունները դադարեցնելու որոշում կայացվեց այն պայմաններում, երբ նույն ԲԴԽ նախագահը դատական նիստում անթաքույց հայտարարել էր, որ դատավորի նկատմամբ կոմպլեքս ստուգում իրականացնելով նրան ենթարկել են թիրախավորման: Նշվածը ևս հիմնավորում է, որ ներկայիս ՀՀ Արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթները հարուցվում, իսկ ԲԴԽ-ում դրանք քննվում և որոշումներ են կայացվում նախապես ընտրելով «թիրախ-դատավորների», ապա միասնական դիտավորությամբ  երկու մարմինների ղեկավարները ձերբազատվում են անկախություն դրսևորած դատավորներից:

Նշված գործով ԲԴԽ հերթական կամայականությունների, հերթական վարույթի հարուցման հիմքերին ու կրկնակի ստանդարտների կիրառմանն ավելի մանրամասն անդրադարձ կկատարվի որոշումը հրապարկելուց հետո:

Հուլիսի 16-ին Կարեն Անդրեասյանը համակատարողների հետ միասին ապօրինաբար դադարեցրեց նաև Երևանի քրեական դատարանի դատավոր Ա.Դանիբեկյանի լիազորությունները:

Այսպես` Կարեն Անդրեասյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, Սահմանադրությամբ լիազորված լինելով ապահովվել դատական իշխանության անկախությունը, չունենալով քննվող, ընթացիկ գործերով որևէ դիրքորոշում հայտնելու լիազորություն, արդարադատության իրականացման ընթացքին որևէ միջամտություն թույլ տալու օրենսդրական արգելքի ու դեռ հակառակը` նման միջամտությունից պաշտպանելու օրենքով նախատեսված երաշխավորը լինելու պայմաններում, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, անձնական շահերից ելնելով կազմակերպել է մի խումբ անձանց գործողություններ, որոնցով միջամտություն է իրականացրել արդարադատության իրակականացման գործընթացներին, ու սեփական անձի առավելությունը ցույց տալու և որևէ քննադատությունից, պատասխանատվություն իրեն ապահովագրելու  շահագրգռվածությունից ելնելով, իբր դատական համակարգը քննադատությունից զերծ պահելու նկատառումներով, դատական իշխանությանը` կոնկրետ գործերով արդարադատություն իրականացնող դատավորներին, այլ պաշտոնատար անձանց հրապարակայնորեն պաշտոնապես վերագրել է հեղինակազրկող գործողությունների կամ անգործության կատարում, դատավարական գործողություններին ու անձանց որակումներ տվել, որով նրանց, պետության և հասարակության օրինական շահերին պատճառել է էական վնաս։

 Մասնավորապես`

Դեռևս 2023 թվականի դեկտեմբերի 29-ին Կ.Անդրեասյանը «Ձմեռ պապին» հասցեագրված սեփական սոցիալական ֆեյսբուքի էջում այլ օգտատերերի արձագանքելով, պարտավորվելով «ուղղել սխլաները»` պատասխանատվության ենթարկել դատավոր Ա.Դանիբեկյանին 2024 թվականի հունվարի 12-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ԲԴԽ-ին սպասարկող ու փաստացի իր ենթակայության ու ազդեցության տակ գտնվող Դատական դեպարտամենտին հանձնարարել է («Ես իմ գործընկերներին խնդրել եմ հինգ ամենահայտնի, հարցված գործերով պատրաստել տեսանյութ(…)») դատավորների վարույթում գտնվող, իր դասակարգմամբ հայտնի ու իրենից «հարցված» կոնկրետ ընթացիկ հինգ քրեական գործերով պատրաստեն տեսանյութ և դրանց հիման վրա «վեր հանեն իրավապահ մարմինների և դատավորների շրջանում մեղավորներին, ու դրանց հիման վրա դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առիթներ ստեղծեն: Նույն հաղորդման ընթացքում հրապարակային հորդոր է ուղղել կարգապահական վարույթ հարուցող մարմիններին` ֆինանսական ու մտերիմ գործընկերոջ ղեկավարած նախարարությանը ու Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովին ստեղծվելիք տեսանյութերի հիման վրա հարուցել վարույթներ ու դիմել ԲԴԽ, իսկ չանելու դեպքում՝ հանրությանը, լրագրողներին առաջարկել է իբր հանրային հաշվետվություն պահանջել ստեղծվելիք հիմնավոր նյութի կապակցությամբ վարույթ չնախաձեռնելու պատճառների մասին:

Այնուհետև` Կարեն Անդրեասյանը մինչև 2024 թվականի փետրվարի 10-ը ղեկավարել և ուղղորդել է դեպարտամենտի աշխատակիցների անվամբ «(…) գործերի տապալման մեղավորներ. բացահայտումներ դատական իշխանությունից» վերտառությամբ տեսանյութի բովանդակությունն ու պաշտոնական կայքերում հրապարակումը:

Ցուցումներով մի խումբ անձինք, անօրինական հանձնարարականի կատարումը պետական ռեսուրների հաշվին ապահովելու նպատակով, Կարեն Անդրեասյանից «հարցված»  կոնկրետ նույն` 5 գործերով պրակտիկայի ուսումնասիրություն ու մշտադիտարկում իրականացնելու իրենց վերագրած  լիազորության սահմանազանցմամբ և վկայակոչմամբ, դեռևս վերջնական դատական ակտ չկայացրած կամ կայացրածների դեպքում ուժի մեջ չմտած գործերով հավաքագրել են որոշակի տեղեկություններ:

Ավելին`սեփական, խմբային շահերի տեսակետից ելնելով` դատավորներին ու այլ անձանց և վերջիներիս գործողություններին տվել են իրենց ցանկալի գնահատականներ, վիրավորական մեկնաբանություններ ու բնորոշումներ, մասնավորապես` իբր դատական վիճակագրության (դատական վիճակագրության տեսության և պրակտիկայում հայտնի որևէ մեթոդիկայի կանոններին հակասող եղանակներով) կամ մաթեմատիկական, տոկոսային հավշարկների հիման վրա տարբեր  գործերով «մեղավորներ» կամ «անմեղն» են ճանաչվել առանձին դատավորներ, ովքեր չեն կայացրել «ճիշտ» դատավարական որոշումներ, հակառակը կայացնողների աշխատանքը գնահատվել է որպես «որակյալ», կամ դատավորների ու այլ պաշտոնատար անձանց գործողությունները կամ կոնկրետ իրենց տեսակետով անհրաժեշտ գործողությունների չիրականացումը`«թերացում>>, դատավճիռ կայացված գործով դատախազի բողոքի առկայությունն ու դրա հետագա քննությունը փաստացի գնահատել որպես պետության դեռևս չստացված եկամուտի ձգձգում և այլն, իսկ Կարեն Անդրեասյանը հերթական անգամ ներկայացվել է որպես ԲԴԽ նախորդ նախագահներին «գերազանցող» կամ մյուսների համեմատ առավելություն ունեցող ԲԴԽ նախագահ, ում պաշտոնավարման ընթացքում գործերի քննությունը արագացել է:

Տեսանյութի լայն շրջանակների հասանելիություն ապահովվելու համար տեղադրվել է Բարձրագույն դատական խորհրդի` «Facebook», «Telegram», «Instagram», «Tiktok», «Youtube» սոցիալական կայեքերում նաև վճարովի գովազդի ֆունկցիայի միացմամբ, իսկ տեսանյութում, ինչպես նաև դրա` սոցիալական կայքերի պաշտոնական էջերում տեղադրված հղումների ներքո` դեպարտամենտի աշխատակիցների մեկնաբանություններում վերահաստատվել է Կարեն Անդրեասյանի նախկինում հնչեցրած հորդորը, կոչը` իրականացնելու կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթաց իրենց ստեղծած տեսնայութի առնչությամբ, իսկ Արդարադատության նախարարն ու տեղակալները իրենց հերթին հավանության են արժանացրել նշված նյութը:

Այսինքն` դատավորների անկախությունը երաշխավորող ու նրանց նկատմամբ կարգապահական վարույթներ քննելու լիազորությամբ օժտված անձն իր ենթակայության տակ գտնվող ֆինանսական և մարդկային ռեսուրսների օգտագործմամբ «(…) գործերի տապալման մեղավորներ. դատական իշխանությունից բացահայտումներ», վերատառությամբ նյութով դատավորների` իրենց վարույթում գտնվող ընթացիկ գործերի, դատավարական գործողությունների վերաբերյալ գնահատականեր պարունակող նյութերի նախապատրաստմամբ ու հրապարակմամբ, ինչպես նաև դրանց հիման վրա վարույթներ նախաձեռնելու կոչեր հնչեցնելով, ուղղակի միջամտություն է իրականացրել քրեական գործերով տվյալ պահին և հետագայում այլ պաշտոնատար անձանց` դատավորների (նույն գործը տվյալ ատյանում շարունակող և/կամ վերաքննության կամ վճռաբեկության կարգով քննող) կողմից այդ գործերով արդարադատության իրականացմանը: Ընդ որում ընթացիկ քրեական գործերի մասին պաշտոնական մարմնի հայտնած դիրքորոշումները, որոնցով դրանք բնորոշվել են կամ դասակարգվել որպես տապալված, որակյալ, ձախողված, և այլն, ցույց է տրվել ԲԴԽ նախագահի դիրքորոշումն այդ կապակցությամբ, ինչը ոչ միայն կարող է ուղղորդող լինել դատավորների համար` հակառակ դիրքորոշում դրսևորելու դեպքում պատասխանատվության ենթարկվելու սպառնալիքի ազդեցությամբ, այլև դատավորներին մեղավոր ու անմեղ դասակարգելով կասկածի տակ է դրել նշված դատավորների անաչառությունը դատավարության մասնակիցների` թե մեղադրանքի և թե պաշտպանության կողմի ու հանրության առջև:

Բացի այդ անձնական, խմբային շահագրգռվածությունից ելնելով`որպես ԲԴԽ նախագահ, լիազորությունների սահմանազանցման պայմաններում պաշտոնատար անձանց, դատավարության մասնակիցներին և դատական իշխանությանը` արդարադատություն իրականացնող դատարաններին, հրապարակայնորեն, պաշտոնապես` հեղինակազրկող, քննադատական  գործողությունների կամ անգործության կատարում վերագրելով ու մեղավոր համարելով, ԲԴԽ-ին և վերջինիս աշխատազմ Դատական դեպարտամենտին, այլ պաշտոնատար անձանց, դատավարության մասնակիցների, դատարանների, պետության և հասարակության օրինական շահերին պատճառել է էական վնաս:

Հետագայում դիտավորությունը և հետևանքները հասցվել են ավարտին.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթը, քողարկելով լրատվամիջոցի ԲԴԽ տեսանյութի վերահրապարակման ներքո,  Արդարադատության նախարարը գործն ուղարկել է ԲԴԽ:

2024 թվականի հուլիսի 10-ի դատական նիստին Դատավորի` ԲԴԽ նիստին հինգ րոպե ուշանալու պատրվակն օգտագործելով Կարեն Անդրեասյանը, դատավորի բացակայությամբ նիստը շարունակելու հարցի քննարկում չիրականացնելով, անհապաղ ձեռնամուխ է եղել դատական նիստն անմիջապես ավարտել առանց դատավորին ապացույցներ ներկայացնելու, ապացույցների հետազոտմանը մասնակցելու, դիրքորոշում հայտնելու հնարավորության ընձեռման:

Դատավորի` հետագայում դատական նիստը վերսկսելու, լսված լինելու իրավունքն ապահովելու միջնորդությունը դիտվել է ոչ էական, ինչի մասին հայտարարել է որոշման հրապարակման ժամանակ:

Առավել հանդուգն վարքագիծ է դրսևորվել ԲԴԽ նախագահի կողմից` հայտարարելով, որ նման որոշման կայացումը պայմանավորված է կոնկրետ գործի բացառիկությամբ կամ հնչեղությամբ («իրենից հարցված գործով»), և նույն հանգամանքներում նման որոշում չէր կայացվի մեկ այլ գործով: Այսինքն` Կարեն Անդրեասյանը շեշտել է կայացվող որոշմամբ սեփական քաղաքական շարժառիթները:

Տվյալ դեպքում նաև հետևանքի առումով հարկ է փաստել, որ դատավորների լիազորությունների ապօրինի դադարեցման համար հիմք է հանդիսացել գործերի քննության ժամկետների ենթադրյալ ձգձգումները, մինչդեռ, վերջիններիս վարույթում քննվում են հարյուրավոր գործեր, որոնք վերամակագրվելու արդյունքում առաջանալու են կողմերի գործողություններով չպայմանավորված նոր ձգձգումներ, այդ թվում՝ վաղեմության ժամկետների անցման բազմաթիվ դեպքեր:

Բացի այդ, դատական իշխանության անկախության դեմ ոտնձգությունները նոր դրսևորում են ստացել․նույն քաղաքական անձանց նախաձեռնությամբ փորձ է կատարվել օրենսդրորեն սահմանափակել թե՛ ներպետական, և թե՛ միջազգային հարթակներում դատավորների անկախության երաշխիքների պահպանմամբ զբաղվող ՀՀ դատավորների միության գործունեությունը, և ՀՀ  դատավորների միությունը վերացնելուն ուղղված ջանքերին զուգահեռ, միության փոխնախագահի լիազորությունները դադարեցնելը, որը ՀՀ դատավորների միությունից վրեժխնդիր լինելու ու դատական իշխանությունը հեղինակազրկելու հերթական քայլն էր:

Անձանց, դատավորների հիմանարար իրավունքների կոպտագույն, նախադեպը չունեցող խախտումներ թույլ  տված ԲԴԽ նախագահը, համակատարների հետ միասին ենթակա են պատասխանատվության բազմաթիվ դրվագներով, իսկ նվազագույնը 2024 թվականի ապրիլի 21-ի Սահմանադրական դատարանի որոշմամբ դրանք ամրագրվելուց հետո բարոյականություն  ունենալու դեպքում առնվազն պետք է սեփական կամքով հրաժեշտ տային իրենց պաշտոններին, այնինչ   դատավորների նկատմամբ վրեժխնդրությունն իրացնելուց զատ, Կարեն Անդրեասյանն իր յուրայիններով՝ սեփական քաղաքական շարժառիթների իրացումն ապահովելով, շարունակում է ներպետական ու միջազգային ատյաններում դատական իշխանության անկախության իրական հեղինակազրկման գործընթացը (արձանագրված է բազմաթիվ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներում և հայտարարություններում), իսկ շուտով անխուսափելի է նշվածի արձանագրումը նաև միջազգային դատական ատյաններում:

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03