Դատախազությունը` Նաիրի Հոխիկյանի հրապարակած տեսանյութի մասին

19.07.2021 15:37
1486

Օրեր առաջ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունում լրագրող Նաիրի Հոխիկյանի կողմից արված հայտարարությունները, որոնք վերաբերում են արցախյան 44-օրյա պատերազմին՝ քննվում են ՀՔԾ-ում և ԱԱԾ-ում հարուցված քրեական գործերի շրջանակներում։ Տեղեկությունը Araratnews.am-ին հայտնեցին ՀՀ Գլխավոր դատախազությունից, նշելով որ  Նաիրի Հոխիկյանի հրապարակած ձայնագրության հիմնական մասն ուղարկվել է ՀՔԾ՝ այնտեղ քննվող ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու համար։

«Սույն գործի շրջանակում է քննվում նաև  Ալեքսանդր Լապշինի վերաբերյալ արած հայտարությունները»,- հայտնում են դատախազությունից և հավելում, որ Շուշիի հետ կապված Նաիրի Հոխիկյանի դիտարկումներն ուղարկվել են ԱԱԾ՝ այնտեղ քննվող քրեական գործի շրջանակներում ուսումնասիրելու համար․ «ԱԱԾ-ում քննվում է բավականին մեծ քրեական գործ՝ կապված Արցախյան պատերազմի ժամանակ հարավային ուղղությամբ թշնամու առաջխաղացման՝ Շուշիի մատույցներ հասնելու և ներսում կատարված գործողությունների վերաբերյալ»։

Իսկ  հուլիսի 18-ին հրապարակած տեսանյութի մասով, որտեղ լրագրող Հոխիկյանը ներկայացնում է մեսենջերով իր և բլոգեր Լապշինի զրույցը արցախյան պատերազմի վերաբերյալ  դատախազությունից հայտնում են, որ տեսանյութը դեռ ուսումնասիրվում է։ 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40